Զատկի կեքսեր. Անուշաբույր և անչափ նուրբ ծիսական նշանակության թխվածք

Զատկի կեքսեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս բաղադրատոմսով դուք կստանաք անթերի համեղ, փափուկ և բուրավետ Զատկի կեքսեր։

Զատկի կեքսեր

Զատկի կեքսեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2,5 կգ

_Շաքարավազ 1 կգ

_Եփած կաթ 1 լ

_Կարագ 500 գր

_Թարմ խմորիչ 150 գր

_Ձու 10 հատ

_Դեղնուց 3 հատ

_Չամիչ 200 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Վանիլային շաքար 2 — 3 տուփ

_Կոնյակ 2 ճաշի գդալ

Զատկի կեքսեր

Զատկի կեքսեր. Պատրաստման եղանակը

_Նման քանակի մթերքը մեծ քանակությամբ խմոր կտա, այնպես որ, եթե ցանկանում եք մի քանի կեքս թխել, ապա 2 կամ 3 անգամ կրճատեք բաղադրիչների քանակը։

_Չամիչը 15 րոպե թրջել եռման ջրի մեջ, ապա քամել։

_Կարագը փափկացնել և կտրատել խորանարդներով։

_Ձուն հարել ու կարագի խորանարդիկների հետ խառնել, ավելացնել կաթը, շաքարավազը, խմորիչը և դեղնուցները։

_Շաղախել մինչև հարթ զանգված լինի, ծածկել սրբիչով և գիշերը թողնել տաք տեղում։

_Այժմ ալյուրը մաղել և մնացած բաղադրիչների հետ ավելացնել զանգվածին, հունցել խմորը: Զանգվածը պետք է մածուցիկ և փափուկ ստացվի։

_Ծածկել սրբիչով և թողնել 2 ժամ տաք տեղում։

_Ձևամանների մեկ երրորդը լցնել խմորով և թողնել, մինչև այն բարձրանա և լցնի ամբողջ ձևամանը։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մինչև պատրաստ լինի։

_Ծածկել սպիտակ գլազուրով։

Զատկի կեքսեր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի Կուլիչ Կրաֆին

Խնդրում ենք Գնահատեք