Զատկի տոնին այսպես ասած պարտադիր թխվածք է կուլիչը: Դրա պատրաստման բաղադրատոմսերն իրար նման լինելով կարող են նաև տարբերվել:
Մեր առաջարկած տարբերակով կուլիչը ստացվում է շատ հարուստ և բազմազան համով, քանի որ ավելացնելու եք լոռամիրգ, նուշ, վանիլ։

Զատկի կուլիչ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 350 գր
_Թարմ խմորիչ 20 գր կամ չոր՝ 7 գր
_Կաթ 110 մլ
_Շաքարավազ 80 գր
_Աղ 0,5 թեյի գդալ
_Ձու 1 հատ
_Դեղնուց 1 հատ
_Հալված կարագ 40 գր
_Կարագ քսելու համար 120 գր
_Մշկընկույզ 1 թեյի գդալ
_Լոռամիրգ կամ չամիչ 200 գր
_Նուշ կամ այլ ընկույզ 100 գր
_Վանիլային շաքար 8 գր


Զատկի կուլիչ. Պատրաստման եղանակը
Բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում:
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, մաղել։
_Խմորիչը խառնել տաք կաթի և մի քիչ շաքարավազի հետ։
_Ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը և դեղնուցը խառնել, հարել զանգվածը։
_Ալյուրի մեջ փոսիկ անել և լցնել խմորիչով խառնուրդը, ձուն, աղը և շաղախել խմորը, լցնել հալած կարագը և հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեռքերին։
_Խմորը ծածկել թաղանթով և թողնել 15 ժամ տաք տեղում։
_Լոռամիրգը թրջել եռման ջրի մեջ մի քանի րոպե, թող քամվի և չորանա թղթե սրբիչների վրա:
_Նուշը տապակել չոր տապակի մեջ։
_Խմորը բաժանել 3 մասի, ծածկել փայլաթիթեղով և թողնել 10 րոպե։
_Սեղանին ալյուր ցանել և խմորի մի մասը գրտնակել, շերտին քսել կարագ և ցանել ընկույզ ու լոռամիրգ, փաթաթել ռուլետաձև, ծածկել թաղանթով և թողնել 15 րոպե։
_Խմորի բոլոր մասերից նույն կերպ ռուլետներ պատրաստել։
_Թխելու ձևամանը ծածկել յուղաթղթով և ռուլետները խխունջի նման փաթաթելով դնել ձևամանի մեջ, ծածկել թաղանթով և թողնել 20 րոպե։
_Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և թխել 10 րոպե, ջերմաստիճանը իջեցնել մինչև 180 աստիճան և թխել 10 րոպե՝ կաղապարը փայլաթիթեղով ծածկած։
_Հեռացնել փայլաթիթեղը և թխել 15 րոպե։
_Վրան շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատկի կուլիչ Կրաֆին







