Զատկի հավ կաթնաշոռով. Գեղեցիկ և հետաքրքիր աղանդեր 

Զատկի հավ կաթնաշոռով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Զատիկը նշելու համար դուք կարող եք պատրաստել ոչ միայն ավանդական ուտեստներ, այլև նման հրաշալի աղանդեր Զատկի հավ կաթնաշոռով: Այն դուր կգա թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։

Զատկի հավ կաթնաշոռով

Զատկի հավ կաթնաշոռով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 1 կգ

_Թթվասեր 30% 250 գր

_Կարագ 200 գր

_Շաքարավազ 1 բաժակ

_Ժելատին 30 գր

_Կակաո 2 ճաշի գդալ

_Վանիլին 1 պտղունց

Հարդարման համար

_Եռաշերտ մարմելադ

_Մարմելադ կարմիր

_Մարմելադ նարնջագույն

_Դեղին կոկոսի փաթիլներ

_Կաթնային շոկոլադ

_Չամիչ

_Կիվի

Զատկի կաթնաշոռով հավ

Զատկի հավ կաթնաշոռով. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը խառնել շաքարավազի, թթվասերի, փափկած կարագի հետ, մինչև հարթ լինի։

_Ժելատինը լուծել 180 մլ սառը ջրի մեջ, թողնել ուռչի 30 րոպե, ավելացնել վանիլինը, տաքացնել մինչև լուծվի (չեռացնել), թողնել մի փոքր սառչի:

_Ժելատինը խառնել կաթնաշոռի զանգվածին, խառնուրդը կիսել 2 մասի։

_Կեսը դնել կլոր հատակով խորը ձևամանի մեջ (սա «հավի» մարմինն է):

_Կաթնաշոռային զանգվածի երկրորդ մասը կիսել 2 մասի։

_Առաջին մասին ավելացնել կակաոն, խառնել։

_Զանգվածը հավասարաչափ բաժանել կոնաձև հատակով կաղապարների մեջ (սրանք կլինեն շագանակագույն «ճուտիկներ»)։

_Մնացած զանգվածը բաժանել հավասար մասերի, 2-ը լցնել կլոր հատակով կաղապարների մեջ («հավի» գլուխն ու պոչը), մնացածը՝ կոնաձև կաղապարների (դեղին «ճուտիկների» համար նախատեսված)։

_Բոլոր կաղապարները 2 ժամով դնել սառնարանը, պնդանալուց հետո զանգվածները հանել կաղապարներից։

_Մեծ մասից և երկու կլոր մասերից ձևավորել «հավը»։

_Եռաշերտ մարմելադը շերտերով կտրատել և որպես «փետուրներ» շարել «հավի» մարմնին։

_Սպիտակ «ճուտիկները» թաթախել դեղին կոկոսի փաթիլների մեջ, մուգերը՝ քերած շոկոլադի մեջ։

_Կարմիր մարմելադից կտրել «հավի» և ճուտիկների «կատարները», նարնջագույնից՝ «կտուցները», չամիչից «աչքեր» պատրաստել:

_Դնել «հավը և ճուտիկները» մատուցման ափսեի վրա: Զարդարել աղանդերը կիվիի կտորներով։

Զատկի հավ կաթնաշոռով

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք