Զատկի քաղցրավենիք. Խտացրած կաթով այս աղանդերը կգերի ձեզ իր նուրբ համով

Զատկի քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել Խտացրած կաթով Զատկի քաղցրավենիք, սա տոնական ավանդական աղանդեր է, որի հիմնական բաղադրիչը կաթնաշոռն է։

Այս աղանդերը պատրաստվում է բավականին արագ և պարզ, ուստի այն հիանալի է ստացվում նույնիսկ սկսնակ տնային տնտեսուհիների մոտ:

Զատկի քաղցրավենիք

Զատկի քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադիչները

_Կարագ 250 գր

_Չամիչ 150 գր

_Կաթնաշոռ (9-18%) 1 կգ 250 գր

_Շագանակագույն շաքարավազ 100 գր

_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ

_Թթվասեր (30%) 250 գր

_Խտացրած կաթ 400 գր

Զատկի քաղցրավենիք

Զատկի քաղցրավենիք

Զատկի քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Կարագը մանր խորանարդիկներով կտրատել ու լցնել տարայի մեջ։ Դնել կրակին և միջին ջերմության վրա հալեցնել։ Թողնել մի քիչ սառչի։

_Չամիչը մանրակրկիտ լվանալ և չորացնել թղթե սրբիչներով:

_Կաթնաշոռն անցկացնել մաղի միջով։

_Անհրաժեշտության դեպքում թեթևակի հարել ընկղմվող բլենդերով՝ գնդիկներից խուսափելու համար:

_Մեծ ամանի մեջ խառնել կաթնաշոռը կարագի, շագանակագույն և վանիլային շաքարի հետ։

_Մանրակրկիտ խառնել պատառաքաղով կամ էլի ընկղմվող բլենդերով։

_Լցնել թթվասերը, խտացրած կաթն ու չամիչը, կրկին մանրակրկիտ խառնել։

_Ցանցկեն ձևամանների, կամ մաղերի մեջ փռել 2 կամ 3 շերտով ծալված խոնավ թանզիֆով(մառլյա)։

_Աղանդերով ձևամանը փակել թանզիֆի ազատ եզրերով։

_Վրան դնել մի փոքրիկ պլաստմասե կամ փայտե տախտակ, իսկ դրա վրա մոտ 1 կգ ծանրոց:

_1-2 օրով դնել սառնարանում, տակը դնելով աման, որ քամվող ավելորդ հեղուկը լցվի մեջը։

_Այնուհետև շրջել ափսեների վրա, հանել շորը, զարդարել և մատուցել։

Զատկի քաղցրավենիք

Ուրախ Զատիկ բոլորիս:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի կուլիչ

Խնդրում ենք Գնահատեք