էկլերներով տորթ Կանացի մատներ. Շատ շքեղ քաղցրավենիք

էկլերներով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ թթվասերային կրեմով և փոքրիկ էկլերներով տորթ Կանացի մատներ։

Դուք կարող եք էկլերները պատրաստել ինքնուրույն կամ գնել պատրաստիները խանութից՝ ժամանակ խնայելու համար։

էկլերներով տորթ

էկլերներով տորթ Կանացի մատներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 350 մլ

_Կարագ 150 գր

_Ալյուր 250 գր

_Մի պտղունց աղ

_Ձու 7 հատ

_Թթվասեր 500 գր

_Շաքարի փոշի 250 գր

_Շոկոլադ

Կանացի մատներ

Կանացի մատներ

էկլերներով տորթ Կանացի մատներ. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ խառնել ջուրն ու կարագը, տաքացնել, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։

_Երբ զանգվածը սկսի եռալ, ավելացնել մաղած ալյուրն ու աղը։

_Բահիկով արագ խառնել զանգվածը, որպեսզի այն ամբողջովին համասեռ ու հարթ դառնա։

_Վերցնել կրակից և թողնել սառչի, մինչև գոլ վիճակը:

_Հերթով մեկական ավելացնել ձվերը և ամեն անգամ լավ խառնել, որպեսզի դրանք ամբողջությամբ խառնվեն զանգվածի մեջ։

Խորհուրդ՝ նայեք խմորի թանձրությանը, եթե 6 ձվից հետո տեսնեք, որ զանգվածը առաձգական է և փափուկ, ոչ ամուր, ապա պետք չէ ավելացնել յոթերորդը։

_Խմորը լցնել հրուշակեղենի տոպրակի կամ կտրված անկյունով տոպրակի մեջ։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և սեղմել խմորը՝ փոքր մատների նման:

_Թխել 200 աստիճանով մոտ 10 — 15 րոպե: Նայեք ձեր ջեռոցին, էկլերները պետք է ստացվեն դասական ոսկեգույն երանգի։

_Թողնել սառչեն:

_Կրեմի համար թթվասերը շաքարի փոշով հարել այնքան, որ փարթամանա։

_Տորթի բացվող օղակը դնել ամանի վրա, էկլերները շերտերով շարել և կրեմ քսել։

_Օղակը ծածկել սննդային թաղանթով և տորթը դնել սառնարանը 3-6 ժամով։

_Դրանից հետո տորթը հանել, հեռացնել թաղանթը և վրան հալած շոկոլադ լցնել, այնպես, որ տորթի կողքերով կաթիլները հոսեն։

_Տորթը կրկին 30 րոպեով դնել սառնարանը ու սեղանին մատուցել այսպիսի քնքուշ հրաշք։

Կանացի մատներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Էկլեր Կարպատկա

Խնդրում ենք Գնահատեք