Էսթերխազի տորթ. Տոնական աղանդեր, որն ունի շքեղ տեսք և համ

Էսթերխազի տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Էսթերխազի տորթ անունը կապված է հին հունգարական իշխանական ընտանիքի հետ։ Ոմանք կարծում են, որ աղանդերը հորինել է այս ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, ով, իբր, խոհարարության սիրահար էր։ Ուստի մենք նախընտրում ենք այն տարբերակը, որ տորթը ժամանակին պատրաստել է հրուշակագործը, ով աշխատել է արքայազնի խոհանոցում՝ երիտասարդ Էսթերխազիներից մեկի անվանակոչման տոնակատարության համար։

Խոհարարի անունը, ցավոք, մոռացության է մատնվել, բայց Էսթերխազի տորթն ինքնին ապրում է մինչ օրս և աներևակայելի տարածված է ամբողջ աշխարհում:

Էսթերխազի տորթ

Էսթերխազի տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Ձվի սպիտակուցներ 8 հատ

_Ընկույզ 200 գր

_Դարչին մի պտղունց

_Աղ մի պտղունց

Ջնարակի համար

_Սպիտակ շոկոլադ 200 գր

_Մուգ շոկոլադ 50 գր

_Սերուցք 33-35% 2 ճաշի գդալ

_Նուշի կտորներ՝ զարդարման համար

Կրեմի համար

_Ձու (դեղնուց) 4 հատ

_Եփած խտացրած կաթ 1/4 ճաշի գդալ

_Բալի օղի 2 ճաշի գդալ

_Կաթ 0,5 ճաշի գդալ

_Շաքարավազ 3/4 ճաշի գդալ

_Կոկոսի կաթ 0,5 ճաշի գդալ

_Կարագ 300 գր

_Վանիլային շաքարավազ 3 թեյի գդալ

_Ծիրանի ջեմ 2 ճաշի գդալ

Էսթերխազի տորթ

Էսթերխազի տորթ

Էսթերխազի տորթ. Պատրաստման եղանակը

_Խմորը պատրաստել տորթի շերտերի համար։ Ձվի սպիտակուցները մի պտղունց աղով հարել հարիչով մինչև պնդանա։

_Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացնել շաքարավազը, մեկ ճաշի գդալ։

_Հարել մինչև կայուն, փայլուն փրփուր ձևավորվի, որը չի թափվի գլխիվայր շրջված ամանից։

_Ընկույզները բլենդերով մանրացնել ալյուրի նման։ Եթե ​​փշուրները շատ խոշոր են, լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և չորացնել 150°C ջերմաստիճանում, 10 րոպե, ապա նորից մանրացնել։

_Դարչինի և ալյուրի հետ միասին սպիտակուցներին աստիճանաբար ավելացնել ընկույզի ալյուրը՝ սիլիկոնե բահիկի միջոցով, ներքևից՝ վերև, զգուշորեն հարելով:

_ 24 սմ տրամագծով ձևամանի օղակի օգնությամբ յուղաթղթի վրա փափուկ մատիտով գծել  6 շրջան՝ դրանք դնելով միմյանցից 3-4 սմ հեռավորության վրա, որպեսզի ապագա շերտերը չխանգարեն միմյանց, խմորի տարածել դրանց վրա և թխել։

_Սպիտակուցի զանգվածը հավասարաչափ բարակ շերտով քսել շրջանաձև՝ օգտագործելով երկար շեղբով դանակ կամ հրուշակեղենի մետաղյա բահիկ։

_Թխել շերտերը 140–150 ° C տաքացրած ջեռոցում՝ մինչև բաց շագանակագույնը, 18–20 րոպե։

_Հանել ջեռոցից, անհրաժեշտության դեպքում եզրերը դանակով կտրել ու սառեցնել։

_Կրեմի համար կոկոսի և կովի կաթը հարիչով շատ լավ խառնել, որպեսզի կոկոսի կաթի գնդիկներ չմնան։ Կաթի 1/3-ն ավելացնել և հարել շաքարավազի, դեղնուցների և վանիլային շաքարի հետ, մինչև հարթվի։

_Հաստ հատակով կաթսայի մեջ մարմանդ կրակի վրա եռացնել մնացած կաթը։

_Դեղնուցային խառնուրդը զգուշորեն լցնել եռացող կաթի մեջ՝ անընդհատ հարելով։

_Կրկին հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից, սառեցնել և 1 ժամով դնել սառնարանը։

_Փափուկ կարագը հարել եփած խտացրած կաթի հետ, աստիճանաբար, մեկական ճաշի գդալով ավելացնել կրեմին, ավելացնել բալի օղին կամ լիկյորը և հարել մինչև հարթվի, թողնել սառչի:

_Խմորի 5 շերտին քսել սառեցված կրեմը և շարել իրար վրա, իսկ վեցերորդին քսել ջրային բաղնիքի վրա տաքացրած ջեմի բարակ շերտ:

_Սպիտակ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, հարել սերուցքի հետ, մինչև հարթվի, հաասարաչափ լցնել  տորթի վրա քսած ջեմի շերտին, քանի դեռ շոկոլադը տաք է, թողնել մի փոքր սառչի:

_Երբ տորթի մակերեսը մի փոքր կպչի, մուգ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, լցնել սննդային տոպրակի մեջ  և տորթի սպիտակ շերտի վրա, երկայնքով շոկոլադե պարուրաձև գծեր անել, կենտրոնից՝ եզր:

_Անմիջապես դանակի ծայրով թեթևակի գծել, կենտրոնից դեպի տորթի եզրերը:

_Այսպիսով տորթը պետք է «բաժանել» 8 հատվածի։ Կրկին գծեր տանել տորթի հատվածների մեջտեղով, բայց այժմ եզրից՝ կենտրոն:

_Արդյունքում տորթի վրա փետուրների նման նախշեր կհայտնվեն։

_Տորթի կողքերին ցանել նուշի կտորներ, մի փոքր բարձրացնելով և թեքելով այն:

_Էսթերխազի տորթը 12 ժամով դնել սառնարանում։ Մատուցելուց 10-15 րոպե առաջ հանել սառնարանից:

Էսթերխազի տորթ

Էսթերխազի տորթ

Էսթերխազի տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շքեղ տորթ Էսթերխազի

Խնդրում ենք Գնահատեք