Ընկույզով կարկանդակ. Անուշաբույր նուրբ քաղցրավենիք

Ընկույզով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ և նուրբ ընկույզով կարկանդակ ծիրանի չրի և ընկույզի համեղ ու առողջ միջուկով: Կարկանդակն ավանդաբար պատրաստվում է ընտանեկան տոների համար, կամ թեյի հետ մատուցելու համար, եթե հյուրեր են գալիս:

Ընկույզով կարկանդակ

Ընկույզով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 150 մլ

_Ձու 1 հատ

_Սոդա 1 թեյի գդալ

_Թթվասեր 100 գր

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 100 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Կարագ 110 գր

_Ալյուր 500 գր

Միջուկի համար

_Ծիրանի չիր 200 գր

_Ընկույզ 200 գր

_Շաքարավազ 100 գր + 100 գր

Ընկույզով կարկանդակ

Ընկույզով կարկանդակ

Ընկույզով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մածունը սոդայի հետ լավ խառնել ու թողնել։

_Ձուն հարել աղի և շաքարավազի հետ, մինչև հարթ լինի։

_Ավելացնել թանձր թթվասերը և խառնել զանգվածը։

_Ավելացնել մածունը և խառնել։

_Ավելացնել կարագն ու բուսայուղը, շարունակել խառնել։

_Մաղած ալյուրը լցնելով՝ հունցել խմոր։

Հուշում. Խմորն ավելի թանձրացնելու համար կարող եք ավելի շատ ալյուր ավելացնել: Բայց զանգվածը ալյուրով մի հագեցրեք, որպեսզի խմորը նուրբ և փափուկ դառնա։

_Խմորը ծածկված թողնել սառնարանում 1 ժամ, բայց ավելի լավ է այն թողնել ողջ գիշեր:

_Ծիրանաչիրը եթե շատ չոր է, թրջել տաք ջրի մեջ, քամել ջուրը։

_Ծիրանը խառնել շաքարավազի հետ և մանրացնել բլենդերով։

_Ընկույզը նույնպես խառնել 100 գր շաքարավազի հետ և մանրացնել բլենդերով։

_Խմորը բաժանել 3 մասի և յուրաքանչյուրը գրտնակել՝ ըստ ձևամանի:

_Տապակը յուղել և դնել խմորի առաջին մասը, լցնել ծիրանի միջուկը։

_Ծածկել խմորի երկրորդ շերտով, եզրերը սեղմել և վրան լցնել ընկույզի միջուկը։

_Ծածկել խմորի երրորդ շերտով, վրան քսել հարած ձու և շաղ տալ մանր կտրատած ընկույզով։

_Թխել 180 աստիճանում մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

Ընկույզով կարկանդակ

Ընկույզով կարկանդակ

Պիրոգը ստացվում է բարձր, հյութալի և քնքուշ, շատ բուրավետ, իդեալական հավելում համեղ թեյի կամ կակաոյի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գավառի գաթա

Խնդրում ենք Գնահատեք