Առարկում ենք ձեզ հետաքրքիր ընկույզով կարկանդակի բաղադրատոմս:
Մեղրահամ քաղցրավենիքը պարզ ու հեշտ է պատրաստվում:

Ընկույզով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բուսական յուղ՝ տապակը յուղելու համար
_Քնջութի սերմեր՝ ցանելու համար
Լցոնի համար
_Պնդուկ 300 գր
_Նուշ 300 գր
_Ընկույզ 300 գր
_Ջրիկ մեղր 0,5 բաժակ
Օշարակի համար
_Շաքարավազ 1 բաժակ
_Մեղր 1 բաժակ
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
Խմորի համար
_Ալյուր 500 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Ձիթապտղի յուղ 4 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 հատից

Ընկույզով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Պատրաստել խմոր. Ալյուրը մաղել աղի հետ, ավելացնել ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը և 200 մլ ջուր։
_Այնուհետև շաղախել փափուկ առաձգական խմոր, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե։
_Տապակել բոլոր ընկույզները չոր, տաք տապակի մեջ, անընդհատ խառնելով՝ 5 րոպե։
_Դանակով կտրատել խոշոր փշրանքների նման, լցնել ամանի մեջ, ավելացնել մեղրը և խառնել։
_Խմորը բաժանել 3 հավասար մասերի, առաջին մասը գրտնակել բարակ մեծ շրջանակով, դնել յուղ քսած ջեռոցի տապակի վրա։
_Շրջանակի վրա քսել միջուկի կեսը: Խմորի հաջորդ մասը նույնպես գրտնակել նույն չափի շրջանակով և դնել ընկույզների վրա։
_Վրան լցնել միջուկի մնացած մասը, վերջին շրջանը գրտնակել և դրանով ծածկել կարկանդակը։
_Կտրել եզրերը, թեթևակի խոնավացնել մակերեսը ջրով և ցանել քնջութի սերմերը։
_Սուր դանակով կարկանդակի վրա կտրվածքներ անել, ինչպես պատկերված է նկարում։
_Թխել 180°C տաքացրած ջեռոցում մինչև մուգ ոսկե դարչնագույնը՝ 35-40 րոպե։
_Օշարակի համար կաթսայի մեջ խառնել շաքարավազը, մեղրը և կիտրոնի հյութը։ Եռացնել 5 րոպե։
_Լցնել ընկույզով կարկանդակի վրա և թողնել սառչի։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական փախլավա







