Ընկույզով կեքս. Թեթև խմորեղեն պատրաստելու հիանալի բաղադրատոմս

Ընկույզով կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ընկույզով կեքս. Թեթև խմորեղեն պատրաստելու հիանալի բաղադրատոմս, որը միշտ օգնության կհասնի:

Բոլորն ուզում են համեղ թխվածք ուտել ու չգիրանալ, դա ցավոք հազվադեպ է հնարավոր: Բայց համաձայնեք, որ միևնույն է, քաղցրեղենի հրաժարվելը շատ բարդ է: Այնպես որ, եկեք, այնումենայնիվ մեզ չզրկենք կյանքի փոքրիկ հաճույքներից:

Այս անգամ պատրաստենք ընկույզով սովորական կեքս: Ընտրությունն ընկավ ընկույզի վրա, քանի որ դրանք լավագույնն են, բացի այդ` մատչելի և հարմար: Ընկույզով կեքսը ստացվում է եթերային, գեղեցիկ, նուրբ համեղ բույրով և վանիլի նոտաներով: Բավական է, այլևս չենք տանջի. Եկեք անցնենք բաղադրատոմսին:

Թխելու գործընթացում շատ կարևոր է լավ տրամադրությունը, այնպես որ միացրեք հաճելի երաժշտություն և անցեք գործի:

Ընկույզով կեքս

Ընկույզով կեքս» Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շագանակագույն շաքար — 150 գ (կարող եք օգտագործել նաև սպիտակ)
  • Ձու — 4 հատ
  • Կարագ — 200 գ
  • Ալյուր — 150 գ
  • Օսլա — 150 գ
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
  • Վանիլ ըստ ճաշակի
  • Աղ — 1 պտղունց
  • Ընկույզ — 150 գ
  • Ձևավորման համար շոկոլադե սոուս կամ գլազուր
  • Կեքսի ձևաման

Ընկույզով կեքս

Ընկույզով կեքս. Ինչպես պատրաստել

  1. Նախապես բովել ընկույզները միջին կրակի վրա, անընդհատ խառնելով, որպեսզի դրանք ձեռք բերեն հարուստ համ: Սառելուց հետո դանակով կտրատել: Մի քանի ժամ թողեք կարագը սենյակային ջերմաստիճանում, այն պետք է լավ փափկի, անհրաժեշտ չէ այն հալեցնել:
  2. Դնել փափուկ կարագը և շաքարը ամանի մեջ: 2-3 րոպե հարել բարձր արագության տակ, որպեսզի կարագը և շաքարը լավ լուծվեն: Ավելացնել աղ և վանիլին:
  3. Շարունակելով հարել, իջեցնել միջին արագությանը, ավելացնել ձվերը մեկ առ մեկ, ամեն անգամ մինչև համասեռ զանգվածի հասնելը հարել:
  4. Առանձին ամանի մեջ խմորի համար խառնել ալյուրը, օսլան և փխրեցուցիչը: Զգուշորեն լցնել ստացված զանգվածը խմորի մեջ մեկական ճաշի գդալով: Խմորը կսկսի թանձրանալ և ստանալ գեղեցիկ թեթև երանգ:
  5. Ջեռոցը նախապես տաքացնել 180 °C ջերմաստիճանով: Լավ յուղել և ալյուր ցանել ձևամանի վրա, որպեսզի ընկույզով կեքսը հեշտությամբ դուրս գա:
  6. Պատրաստի խմորին ավելացնել ընկույզը, խառնել բահիկով կամ գդալով, որպեսզի դրանք հավասարաչափ բաշխվեն ամբողջ զանգվածի մեջ: Խմորը լցնել ձևամանի մեջ և այն 45−55 րոպե թխել ջեռոցում: Պատրաստ լինելը որոշվում է ատամի չոփիկով, այն պետք է խմորից դուրս գա չոր վիճակում: Եթեե ոչ, ուրեմն ևս 5-7 րոպե ջեռոց ուղարկեք:
  7. Թողեք ընկույզով կեքսը ամբողջովին սառչի: Այնուհետև այն հանել, դնել ափսեի վրա: Դուք պարզապես կարող եք շաղ տալ պատրաստի կեքսի վրա գլազուր, կամ հալած շոկոլադ: Ստացվում է շատ էլեգանտ տեսքով ու նուրբ համով կեքս:

Ընկույզով կեքս

Ընկույզով կեքսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տնական համեղ խմորեղեն պատրաստելու հետաքրքիր տարբերակի հետ ծանոթացեք տեսանյութում.

Խնդրում ենք Գնահատեք