Այսօր թխելու ենք համեղ, ընկույզով շառլոտկա: Ամենահեշտ և արագ բաղադրատոմսերից մեկը, մեղրի և հատապտղի հավելումով:
Ստացվում է շատ միջուկ և մի քիչ խմոր, թխվածքը պարզապես հիանալի է և անուշաբույր՝ իսկական աշնանային հրաշք։

Ընկույզով շառլոտկա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 600 գր
_Ձու 3 հատ
_Կարագ 50 գր
_Վանիլին և դարչին՝ ըստ ճաշակի և ցանկության
_Մեղր 100 գր
_Հատապտուղ ձեր ճաշակով 50 գրամ
_Ընկույզ 100 գր
_Շաքարավազ 120 գր
_Աղ մի պտղունց
_Ալյուր 120 գր
_Շաքարի փոշի 1 ճաշի գդալ

Ընկույզով շառլոտկա. Պատրաստման եղանակը
_Կեղևավորված խնձորները և ընկույզները կտրատել։
_Խնձորները եփել կարագով, լցնել մեղրը և եփել մինչև կարամելանալը։
_Ավելացնել չոր հատապտուղը, ընկույզ, խառնել և վերցնել կրակից։ Թողնել սառչի:
_Ձուն հարել աղով, մաս-մաս ավելացնել շաքարավազը և հարել այնքան, որ թանձրանա։
_Ավելացնել մաղած ալյուրը, զգույշ խառնել բահիկով։
_Խնձորի միջուկը լցնել կաղապարի մեջ, վրան ավելացնել խմորը։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 — 30 րոպե՝ փայտիկով ստուգել պատրաստությունը։

Այս համեղ և անուշաբույր խմորեղենը կարելի է մատուցել շաքարի փոշի ցանած կամ թթվասերով հարած կրեմով կամ հատապտղային սոուսով։
Եթե միջուկի մեջ ընկույզներ չեք սիրում, ապա մի ավելացրեք դրանք, կարող եք օգտագործել չրեր։
Բարի ախորժակ:







