Ընկույզով տորթ Նաթս. Անհավանական համեղ աղանդեր ամանորյա տոների համար, ախորժելի թխվածքը ձեզ շատ դուր կգա

Ընկույզով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամանորի համար պատրաստենք համեղ ու նուրբ Ընկույզով տորթ, որն այնքան համեղ և հիշարժան է ստացվել, որ ոչ պակաս լեգենդար է, քան կոնֆետը:

Նաթս (Nuts) շոկոլադե սալիկն առաջին անգամ հայտնվել է խանութների դարակներում 1950 թվականին։ Հայտնի շոկոլադե սալիկի անվան թարգմանությունը պարզ է՝ ընկույզ։

Աշխարհի երեխաներին այնքան դուր եկավ գաղափարը, որ մայրերը սկսեցին մտածել, թե ինչպես կրկնեն այդ սալիկի համը տանը: Ահա թե ինչպես է հայտնվել արտասահմանում տարածված Նաթս տորթը:

Իհարկե, անհնար է, որ աղանդերը 100% նմանություն ունենա սալիկի հետ, բայց այն միևնույն է շատ համեղ է։

Եկեք այս տորթը կրկնենք տանը։

Ընկույզով տորթ
Ընկույզով տորթ. Բաղադրիչները

_ հավի ձու — 4 հատ

_ թթվասեր — 500 գ

_ շաքարավազ — 250 գ

_ սերուցք 33% — 300 գ

_ աղ — մի պտղունց

_ եփած խտացրած կաթ — 380 գ

_ պնդուկ — 250 գ

_ բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_ փխրեցուցիչ — 1,5 թեյի գդալ

_ ալյուր — 500 գ

Ընկույզով տորթ Ընկույզով տորթ Նաթս. Անհավանական համեղ աղանդեր ամանորյա տոների համար, ախորժելի թխվածքը ձեզ շատ դուր կգա
Ընկույզով տորթ. Պատրաստման եղանակը

_ Մի ամանի մեջ խառնել ձվերը, շաքարավազը և աղը, հարել մի քանի րոպե, մինչև հատիկներն լուծվեն։

_ Ընկույզները բլենդերով մանրացնել մինչև մանր փշրանքներ:

_ Ձվի զանգվածի մեջ լցնել ընկույզի փշրանքները, խառնել փխրեցուցչի հետ։

_ Ձվի զանգվածի մեջ մաս-մաս լցնել ալյուրը, խմորը հունցել նախ թիակով, ապա ձեռքով։

_ Խմորի մեջ լցնել բուսայուղ, հունցել, մինչև ստացվի փափուկ, ոչ կպչուն զանգված։

_ Խմորին երշիկի ձև տալ, բաժանել 12 հավասար մասերի, յուրաքանչյուրից գնդիկ անել։

_ Բոլոր գնդիկները գրտնակել բարակ շերտերով, ոչ ավելի, քան մեկ մմ հաստությամբ:

_ Ջեռոցի տապակի վրա անպայման յուղաթուղթ փռել, թխելուց առաջ պատառաքաղով ծակել մի քանի տեղից։

_ Շերտերն առանձին-առանձին թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 5 րոպե։

_ Կրեմի համար սերուցքը հարել հարիչով, մինչև թանձրանա։

_ Խտացրած կաթը լցնել սերուցքային զանգվածի մեջ, հարիչով խառնել մթերքները։

_ Զանգվածին ավելացնել թթվասերը, հարել մինչև համասեռ թանձր խտությունը:

_ Շերտերի վրա կրեմը քսելով՝ հավաքել տորթը, փաթաթել սննդի թաղանթով և 8 ժամով դնել սառնարանում։

_ Տորթը կարող եք զարդարել ձեր հայեցողությամբ՝ կրեմով, տորթերի փշրանքներով, շոկոլադով, կոկոսի փաթիլներով։

Ընկույզով տորթ

Այս խոնավ, համեղ ընկույզով տորթը հիանալի է խնջույքների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք