Թագավորական Տորթ. Ամենահամեղ խմորեղենը նուրբ կրեմով կդառնա ձեր սեղանի ցանկալի հյուրը

Թագավորական Տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համեղ թխվածքների հսկայական բազմազանության մեջ կարելի է առանձնացնել այս Թագավորական Տորթը։ Այն հեշտ է պատրաստել, բայց շատ համեղ։

Տորթը կարելի է մատուցել ինչպես տոնական, այնպես էլ սովորական, հաճելի տրամադրության օրերին։ Բաց մի թողեք հնարավորությունը՝ սովորելու, թե ինչպես կարելի է պատրաստել այս հրաշալի թխվածքը։

Թագավորական Տորթ

Թագավորական Տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 10 հատ

_Կաթ 150 մլ

_Կակաոյի փոշի 20 գր

_Ընկույզ 300 գր

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 200 գր + 130 գր

_Օսլա 40 գր

_Կարագ 200 գր

Տորթ Թագավորական

Թագավորական Տորթ. Պատրաստման եղանակը

_Ձվերի դեղնուցները առանձնացնել սպիտակուցներից:

_Դեղնուցները լցնել խորը տարայի մեջ լցնել 130 գրամ շաքարավազը, 150 մլ կաթը։

_Դնել կրակի վրա ու առանց դադարեցնելու հարել։

_Վերցնել կրակից, ավելացնել կակաոյի փոշին, հարել և ծածկել թաղանթով։

_Ընկույզը տապակել տապակի մեջ, ապա մանր կտրատել։

_Սպիտակուցը հարել հարիչով, ընթացքում ավելացնել 200 գրամ շաքարավազը, շարունակել հարել 15-20 րոպե։

_Ավելացնել օսլան և կրկին հարիչով հարել, ավելացնել ընկույզները:

_Զանգվածը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, հավասարաչափ տարածել, 50 րոպեով դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցը:

_200 գ կարագը հարիչով հարել ու ավելացնել նախապես պատրաստված կրեմը։

_Պատրաստի բիսկվիթի շերտը մի քանի մասի կտրել, որպեսզի տորթը բազմաշերտ լինի։

_Տորթը հավաքելու համար բիսկվիթի կտորի վրա քսել կրեմ, դնել մյուս կտորը, կրկին կրեմ քսել, դնել բիսկվիթի մյուս շերտը: Կրեմի մնացած մասով պատել կողքերը, վրան ցանել կակաոյի փոշի և ձևավորել ընկույզով:

Թագավորական Տորթ

Հաճույքը բավական մեծ է, այնպես որ կարող եք հյուրասիրել բոլորին այս տորթով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք