Թավշյա աղցանը շատ պարզ և արագ է պատրաստվում, բայց համը դրանից չի տուժում։ Ստացվում է շատ համեղ, հագեցնող և շքեղ աղցան, որն ամեն ինչից բացի, նաև շատ գունեղ ու տոնական տեսք ունի։
Ամանորյա սեղանի լավագույն ու համեղ տարբերակը պարզապես չեք պատկերացնի։

Թավշյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 3-4 հատ
_Ձու 3-4 հատ
_Ծովախեցգետնի ձողիկներ 150-200 գր
_Պանիր 100 գր
_Թարմ գազար 1-2 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի

Թավշյա աղցան. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը անցկացնել խոշոր քերիչով և լցնել աղցանի ամանի հատակին, այնուհետև թեթևակի աղ անել և մայոնեզով ցանց պատրաստել։
_Հաջորդ շերտը կլինի քերած ձուն, մայոնեզ քսել, նախապես թույլ աղ ավելացնելով այս շերտին։
_Այնուհետև ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել և դնել հաջորդ շերտով։ Պատրաստել մայոնեզով ցանց։
_Հետո պանրի շերտը, որը քերած է խոշոր քերիչով և կրկին ծածկել մայոնեզով։
_Վերջին շերտը կլինի հում գազարը՝ քերած խոշոր քերիչով, ցանկության դեպքում կարելի է նաև աղ անել գազարի շերտին և մայոնեզով ցանց պատրաստել։
_Զարդարել մաղադանոսի ճյուղիկով։

Աղցանը դառնում է թեթև և եթերային, քանի որ բոլոր բաղադրիչները քերած են, սա մեծապես բարելավում է աղցանի համը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով և դդմիկով







