Նման նուրբ, համեղ և Թարմացնող աղանդեր կարող եք պատրաստել հաշված րոպեների ընթացքում։
Պարզապես պետք է գնել որակյալ վաֆլիներ ըստ ճաշակի՝ կաթնային կամ շոկոլադե:

Թարմացնող աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վաֆլի 300 գր
_Կաթնաշոռ 400 գր
_Թթվասեր 300 գր
_Շաքարավազ 200 գր
_Ագար — ագար կամ ժելատին 20 գր
_Ջուր 200 մլ
_Դեղձ 2 հատ կամ այլ մրգեր և հատապտուղներ ըստ ճաշակի
_Արքայախնձորի հյութ 300 մլ + ագար-ագար 10 գ + ջուր 100 մլ


Թարմացնող աղանդեր. Պատրաստման եղանակը
_Վաֆլիները սուզվող բլենդերով վերածել փշրանքների և լցնել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տարայի մեջ։
_Զանգվածը գդալի օգնությամբ սեղմելով՝ հարթեցնել և որոշ ժամանակով դնել սառնարանը։
_Թթվասերը խառնել շաքարավազի և կաթնաշոռի հետ, հարել բլենդերով, մինչև հարթվի:
_Ժելատինը լցնել սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ և դնել գոլորշու վրա:
_Կաթնաշոռի զանգվածի մեջ լցնել ժելատինը և ամեն ինչ մանրակրկիտ հարել։
_Կաթնաշոռային զանգվածը լցնել վաֆլով շերտի վրա, հարթեցնել այն և նորից դնել սառնարանը 1 ժամ պնդանա։
_Դեղձը կտրատել բարակ շերտերով և շարել կաթնաշոռով շերտի վրա, կարելի է ավելացնել բալ, ելակ և այլն։
_Ագար-ագարը խառնել ջրի հետ, հալեցնել կրակի վրա և խառնել արքայախնձորի հյութի հետ, զանգվածը լցնել կաղապարի մեջ։
_Նորից սառեցնել սառնարանում:
_Ձևամանից հանել և սեղանին մատուցել շքեղ աղանդեր։


Այսպիսի թարմացնող, շատ թեթև ու նուրբ քաղցրավենիք կարելի է պատրաստել ցանկացած տոնի, մանկական ծննդյան օրվա համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







