Թարմացնող լիմոնադ. Ամենահամեղ զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմսը շատ պարզ է ու մատչելի

Թարմացնող լիմոնադ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թարմացնող լիմոնադ. 100%-ով ծարավ հագեցնող այս ըմպելիքը շատ հարուստ, անուշաբույր և թարմացնող համ ունի:

Սա հենց այն է, ինչ հիանալի առաջարկ է ամառային շոգ օրվա համար, ոչ ոք չի հրաժարվի:

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_սառեցված եռացրած ջուր 2 լ

_կիտրոն 1 հատ

_նարինջ 1 հատ

_շաքար 200 գր

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ. Պատրաստման եղանակը

_Ջրի մեջ ավելացնել շաքարավազ և խառնել:

_Լավ լվանալ ցիտրուսային մրգերը և դրանց կեղևները քերել: Փորձեք քերել կեղևի միայն գունավոր մասը, սպիտակ մասը քերել պետք չէ, այն դառնություն է հաղորդում խմիչքին:

_Հյութը քամել ջրի մեջ և ավելացնել կեղևի քերուկը:

_Խառնել և լցնել շշերի մեջ, պահել սառնարանում 2 ժամ:

_Սառած խմիչքը թանզիֆով քամելով՝ լցնել սափորի մեջ և մատուցել սեղանին:

Թարմացնող լիմոնադ

Կա նաև մոխիտոյի տարբերակ. Ցիտրուսային մրգերի հետ միասին շշերի մեջ կարելի է ավելացնել անանուխի  թարմ տերևներ: Որոշ ժամանակ անց, բույրերն ու համերը խառնվելու են, և դուք կստանաք իսկական մոխիտո ՝ լիովին բնական և առողջ խմիչք:

Լիմոնադը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տնական լիմոնադ

Խնդրում ենք Գնահատեք