Այսօր պատրաստելու ենք Թարմ կաղամբով Աղցան, Հեշտ և Արագ Սառնարանում առկա մեկական մթերքներից։ Ստանում ենք անչափ համեղ, օգտակար թարմ աղցան, որը վերջանում է մի քանի րոպեից ամեն անգամ։
Կաղամբով Աղցան Բաղադրիչները
_Թարմ կաղամբ — 400 գր․
_Խաշած կարմիր բազուկ — 1 հատ միջին չափ
_Լոլիկ — 1 հատ
_Գազար — 1 հատ
_Սխտոր — 1 պճեղ
_Համեմ — մի քանի ճյուղ
_Թթվասեր կամ մածուն — 150 գրամ
_Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
_Կաղամբը եթե թարմ է, ապա միջին խոշորության կտրատել
_Ավելացնել կամայական կտրատված լոլիկը
_Ապա սառնարանում առկա կանաչիների թեկուզ փոքրիկ փունջ կտրատել
_Խաշած մեկ գլուխ կարմիր բազուկը քերիչով անցկացնել
_Մեկ պճեղ սխտորը նույնպես քերել կամ ճզմել
_Մեկ թարմ գազար քերել
_Այս ամենին ավելացնել կամ մածուն կամ թթվասեր, երկու դեպքում էլ շատ համեղ և օգտակար կստացվի
_Մի լավ խառնել և մատուցել
_Անչափ համեղ, օգտակար, սննդարար աղցան է ստացվում։
Թարմ Կաղամբով Աղցան Պատրաստում ենք այս Տեսանյութում
Բարի ախորժակ։








