Թաց բեզե. Կրեմը կարող է օգտագործվել տարբեր խմորեղենների զարդարման և լցոնման համար

կրեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել այս թաց բեզեն, որը կարելի է մատուցել նաև որպես առանձին աղանդեր:

Թաց բեզե կրեմը ցանկացած տորթի կամ կարկանդակի կտա իր անհավանական և աննկարագրելի համը: Այն շատ թեթև և օդեղեն է, հիանալի պահում է իր ձևը: Այս կրեմն իսկական ձևավորում կլինի ձեր աղանդերի համար:

Թաց բեզե

Թաց բեզե. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սպիտակուց 4 հատ

_Շաքարավազ 180 գ

_Վանիլին կամ վանիլային շաքար

_Կիտրոնաթթու

Թաց բեզե

Թաց բեզե. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար խորը աման վերցրեք, մեջը լցրեք սպիտակուցները, հարեք այնքան որ փրփուր առաջանա: Դրանից հետո, հարած սպիտակուցները ջրային բաղնիքի վրա դնենք, շարունակելով հարել, աստիճանաբար, քիչ քիչ ավելացնելով շաքարավազը:

_Շաքարն ամբողջությամբ ավելացնելուց հետո շարունակեք հարել 7 րոպե, ապա ավելացնել վանիլինը, և կիտրոնաթթուն, շարունակեք հարել:

_Հաջորդ քայլը՝ անջատեք կրակը, ջրային բաղնիքի վրայից հանեք կրեմը, և հարեք ևս 5 րոպե: Այն արդեն ձևավորվում է, ինչը նշանակում է, որ կրեմը պատրաստ է:

_Ցանկության դեպքում կարելի է ավելացնել գունանյութ, և արդեն պատրաստի բեզեով զարդարեք տորթերը:

Ստացվում է նուրբ, համեղ կրեմ, որով կարող եք զարդարել բացարձակապես ցանկացած դեսերտ, որից այն կդառնա ավելի համեղ ու քնքուշ:

Նուրբ աղանդեր պատրաստելու ևս մեկ շատ հետաքրքիր ու պարզ տարբերակ ենք առաջարկում, անպայման փորձեք

Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք