Թեթև աղցան. Ընդամենը 4 բաղադրիչ և համեղ ուտեստը պատրաստ է
Փոքր քանակությամբ մթերքներով աղցանները միշտ ամենահամեղն են դառնում, քանի որ նրանք ունեն տարբեր բաղադրիչների համերի կատարյալ համադրություն: Մարինացված սոխը և միսը աղցանին բուրմունք են տալիս:
Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
— Հավի փափկամիս 300 գ
-Սոխ 1 հատ
— Ձու 3 հատ
— Լոլիկ 1 հատ
— Շաքարավազ 1 ճաշի գդալ
— Քացախ 2 ճաշի գդալ
— Մայոնեզ 2 ճաշի գդալ
— Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Թեթև աղցան. Պատրաստման եղանակը
— Ձվերը եփել և կտրել խորանարդներով:
— Լոլիկը նույնպես պետք է կտրատել խորանարդներով:
Խորհուրդ. Աղցանի ջրիկությունից խուսափելու համար լոլիկը կտրեք երկու մասի, թեյի գդալով հանեք միջուկը, այնուհետև կտրեք պատահական կտորների:
— Կտրել սոխը բարակ կիսաօղակներով, խառնել շաքարավազի և քացախի հետ և թողնել մարինացվի:
— Հավի միսը եփել աղ արած և համեմունքներով ջրի մեջ, սառեցնել և կտրել խորանարդներով:
— Սոխը քամել քացախից:
— Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել մայոնեզով և մատուցել:

Ավելի համեղ դարձնելու համար ավելացրեք կարմիր սոխ՝ նույնպես նախապես մարինացնելով: Հավի միսը կարելի է տապակել ջեռոցում, այդպես աղցանը կունենա յուրահատուկ, բուրավետ նոտաներ: Ոմանք ավելացնում են նաև մի քիչ խորանարդներով կտրատված պանիր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շքեղ աղցան Ցեզար









