Թեթև թխվածքաբլիթի ամենապարզ, մատչելի բաղադրատոմսերից մեկը, որի համար ձեզ անհրաժեշտ կլինի մթերքների նվազագույն հավաքածու:

Թեթև թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 1 բաժակ
_Կարագ 100 գր և 80 գր
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 80 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 3 բաժակ
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի


Թեթև թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը
_Ծավալը չափելու համար՝ 1 բաժակը 200 գր
_Մածունը խառնել ձվի և շաքարավազի հետ, մի պտղունց աղ անել, խառնել։
_Լցնել հալած, հովացրած կարագը, խառնել։
_Ավելացնել վանիլինը ըստ ճաշակի և ցանկության։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_Ալյուրը մասերով լցնել հեղուկ զանգվածի մեջ և հունցել խմորը։
_Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով, քսել հալած կամ փափկած կարագով, վրան շաքարավազ ցանել և շերտերը շարել իրար վրա։
_Խմորի շերտերը գրտնակել և կտրատել քառակուսիներով, կամ կտրել տարբեր ձևերով։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները, վրան շաքարավազ ցանել։
_Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե (կամ ըստ ջեռոցի)։


Շերտավոր, փափուկ և նուրբ թխվածքաբլիթները շաքարով, կատարյալ են նախաճաշի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







