Նուրբ, փափուկ և թեթև թխվածք կարագի կրեմով կարելի է պատրաստել արագ և հեշտությամբ՝ օգտագործելով մթերքների փոքր տեսականի:
Հիմնական բանը միայն բարձրորակ սերուցք ու լավ կարագ օգտագործելն է։

Թեթև թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Վանիլին ըստ ճաշակի
_Շաքարավազ 150 գր
_Եգիպտացորենի օսլա 60 գր
_Կարագ 160 գր
_Կաթ 500 մլ
Խմորի համար անհրաժեշտ է
_Կաթ 100 մլ
_Ջուր 100 մլ
_Աղ մի պտղունց
_Կարագ 80 գր
_Ձու 4 հատ
_Ալյուր 120 գր


Թեթև թխվածք. Պատրաստման եղանակը
_Կրեմի համար խառնել բոլոր մթերքները, բացառությամբ կարագի և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։
_Եթե դուք չունեք օսլա, կարելի է նույնիսկ ալյուր օգտագործել:
_Կրեմը թողնել սառչի, իսկ կարագը հանել սառնարանից, որ փափկի։
_Խմորի համար ջուրը խառնել կաթի, մի պտղունց աղի և կարագի հետ, դնել կրակին։ Երբ կարագն ամբողջությամբ հալվի՝ վերցնել կրակից և ավելացնել մաղած ալյուրը։
_Զանգվածը բահիկով հարում ենք այնքան, մինչև գոլանա։
_Հատ հատ կոտրել ձվերը և ամեն անգամ մանրակրկիտ հունցել, որպեսզի խմորը դառնա համասեռ։
_Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել շերտերով և դնել յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա։
_Թխել 200 աստիճանով մոտ 10-15 րոպե։
_Շերտերը հովացնել, եզրերը կտրել և յուրաքանչյուրը բաժանել 4 մասի։
_Հարիչով հարել կարագը և մաս-մաս ավելացնել հովացրած կրեմը, հարել մինչև հարթվի ու փարթամ դառնա։
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով, կողքերը և վրան նույնպես կրեմապատել։
_Շերտերից կտրված մասերը փշրանքների վերածել։ Խառնել նուշի թերթիկների կամ ցանկացած ընկույզի հետ և շաղ տալ վրան ու կողքերը։
_Տորթը մի քանի ժամով դնել սառնարանը, որպեսզի այն ներծծվի և խոնավանա։


Նուրբ դեսերտ թեյի և սուրճի համար, ուղղակի շատ փափուկ, եթերային և համեղ հրաշք։
Բարի ախորժակ:







