Ներկայացնում ենք թեթև կարկանդակի բաղադրատոմս, որ շատ հեշտ է պատրաստել: Կաթնաշոռով և սպիտակաձավարով ամենահաջող բաղադրատոմսերից մեկը: Այստեղ ամեն ինչ պարզ և հեշտ է.
Բոլոր բաղադրիչները վերցնում ենք նույն բաժակի չափով և բաղադրիչները լավ խառնում՝ մինչև հարթվի:

Թեթև կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքար 1 բաժակ
_Կեֆիր 1 բաժակ
_Կաթնաշոռ 1 բաժակ
_Սպիտակաձավար 1 բաժակ
_Ալյուր 1 բաժակ
_Ձու 2 հատ
_Սոդա 1 թեյի գդալ
_Աղ մի պտղունց
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կարագ 100 գր

Թեթև կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ամեն ինչ չափել բաժակով, ես ունեմ 200 գրամանոց: Կարող եք այլ չափի վերցնել, գլխավորն այն է, որ մթերքի քանակները ճիշտ հարաբերակցություն ունենան:
_Ձվերը խառնել վանիլինի և աղի հետ, հարել հարիչով:
_Ավելացնել կեֆիրը և կաթնաշոռը, խառնել բլենդերով:
_Ավելացնել սոդան, խառնել և թողնել մինչև փրփրի: Հալված կարագը ևս ավելացնել և խառնել:
_Ավելացնել սպիտակաձավարը և ալյուրը: Խմորը բավականին թանձր պետք է ստացվի:
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, եթե այն սիլիկոնե է, ապա յուղ քսել և խմորը լցնել:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 40 րոպե,: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով:
_Թողնել սառչի և մատուցել:

Եթե կա ցանկություն և ժամանակ, վրան քսեք թթվասերով կրեմ, կամ հալված, տաք մեղր և շաղ տվեք կիտրոնի կամ նարնջի կեղևի քերուկ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Նեգրի ժպիտ







