Թեթև ռուլետ. Քաղցր հյուրասիրություն թեյի համար

Թեթև ռուլետ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ես սիրում եմ այս Թեթև ռուլետի պարզ և արագ բաղադրատոմսը: Հատկապես այն պահերին, երբ լուրջ բան պատրաստելու ժամանակ չի լինում, իսկ հյուրերը շեմին են կամ պարզապես թեյի համար համեղ բան ես ուզում։

Եկեք միասին թխենք շատ համեղ շոկոլադե ռուլետ։

Թեթև ռուլետ

Թեթև ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 200 գր

_Ձու 4 հատ

_Կակաո 1 ճաշի գդալ

_Վանիլին՝ մի պտղունց

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր 1 բաժակ

Թեթև ռուլետ

Թեթև ռուլետ

Թեթև ռուլետ. Պատրաստման եղանակը

Օգտագործեք 200 գրամանոց բաժակ:

_Միջուկի համար կարելի է օգտագործել եփած խտացրած կաթ, ձեր սիրած ջեմը, շոկոլադե մածուկ, իսկ եթե ունեք մի երկու րոպե՝ հարեք թանձր սերուցքը կամ թթվասերը շաքարի փոշիով։

_Անմիջապես միացնել ջեռոցը 180 աստիճանով։

_Ձուն և շաքարավազը հարել հարիչով մինչև թանձր ու փարթամ դառնալը։

_Միջին հաշվով, այս գործընթացը տևում է մոտ 7-10 րոպե՝ բարձր արագությամբ:

_Խառնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և մաղել։

_Զանգվածին ավելացնել վանիլային շաքարավազի հետ (ըստ ցանկության և ճաշակի)։ Ներքևից վերև սպաթուլայի միջոցով նրբորեն հարեք, որպեսզի չվնասեք խմորի կառուցվածքը։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։

Հուշում․ Եթե յուղաթուղթ չկա, կարող եք ձևը պարզապես յուղել բուսայուղով և թխել այդպես։

_Թխել 7 րոպե և չոփիկով ստուգել պատրաստ լինելը։

_Ջեռոցից հանել, երկու կողմից 3-ական փոքրիկ կտրվածք անել՝ իրար դիմաց, սա օգնում է ռուլետը առանց վնասելու փաթաթել: Կտրվածքների շնորհիվ խմորը չի ճաքի։

_Շերտին քսել միջուկը և փաթաթել, թողնել սառչի, ապա վրան ցանել շաքարի փոշի, քսել սերուցքով, հարած սերուցքով կամ թթվասերով։

 

Թեթև ռուլետ. Քաղցր հյուրասիրություն թեյի համար

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչից

Խնդրում ենք Գնահատեք