Թեյի թխվածքաբլիթներ. Թեթև, քաղցր և անուշահամ աղանդեր
Այս թխվածքաբլիթները իր տեղը կգտնեն ձեր բաղադրատոմսերի ցանկում, քանի որ դրանք այնքան պարզ են, որ նույնիսկ երեխան կարող է պատրաստել: Դարչինի թեթև բույրով և թեթև շաքարի փոշիով՝ դրանք շատ համեղ և նուրբ են:
Դուք կմոռանաք խանութում գնված թխվածքաբլիթների մասին և չեք զղջա դրա համար:

Թեյի թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 175 գրամ
_Կարագ 100 գրամ
_Շաքարավազ 50 գր
_Դարչին մի պտղունց
_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Թեյի թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և դարչինը:
_Խմորը շատ արագ հունցել: Սառեցնել մեկ ժամ:
_Այնուհետև ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
_Մինչ տաքանում է ջեռոցը՝ խմորը գրտնակել շերտով և կտրատել բաժակով կամ այլ եղանակով:
_Բլիթները դասավորել ջեռոցի տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով:
_Թխել ջեռոցում 20-25 րոպե:

Պատրաստի քաղցրավենիքին ցանել շաքարի փոշի: Սա հենց այն է, ինչ պետք է անուշաբույր թեյ խմելիս վայելել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







