Թեյի թխվածքաբլիթներ. Անմիջապես հալչում են բերանում

Թեյի թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր մենք կպատրաստենք համեղ թեյի թխվածքաբլիթներ, որոնք պարզապես հալչում են  բերանում։ Դրա համար շատ բաղադրիչներ պետք չեն: Ամեն ինչ հնարավորինս պարզ է, արագ և մատչելի:

Բաղադրիչների այս քանակից ստացվում է ոչ այնքան շատ, բայց անչափ համեղ թխվածքաբլիթներ, որոնք կարելի է առաջարկել ձեր ընտանիքին թեյի հետ։

Թեյի թխվածքաբլիթներ

Թեյի թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Ձու 1 հատ

— Ալյուր 200 գր

— Շաքարի փոշի 100 գր

— Բուսական յուղ 100 մլ

— Մի պտղունց աղ

— Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Թեյի թխվածքաբլիթներ

Թեյի թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Տարայի մեջ կոտրել մեկ ձուն, լցնել շաքարի փոշին և աղը ավելացնել մեկ թեյի գդալ փխրեցուցիչ և զանգվածին ավելացնել բուսական յուղը։

_Բոլոր բաղադրիչները հարել հարիչով, մինչև ստացվի համասեռ զանգված։

_Ավելացնել 200 գ ալյուրը և աստիճանաբար սկսել խմոր հունցել։

_Ստացվում է թանձր, բայց փափուկ խմոր:

_Բաժանել հավասար փոքր գնդիկների և տալ ցանկալի ձև կամ պատառաքաղով սեղմել գնդիկները

_Դնել ջեռոցի տապակի վրա: Չափազանց կարևոր է, որ թխվածքաբլիթները միմյանց բավականաչափ հեռավորության վրա լինեն, քանի որ հետագայում դրանց տրամագիծը կմեծանա և կդառնա ավելի տափակ։

_Դնել 190 աստիճան տաքացված ջեռոցում։ Թխել մոտ 20 րոպե։

Թեյի թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները շատ գեղեցիկ և համեղ են։

Օգտվեք բուրավետ և համեղ թխվածքաբլիթներ պատրաստելու մեր եղանակից:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք