Նուրբ և եթերային Թթվասերային կրեմով կարկանդակը միշտ սիրված է օրիգինալ աղանդերի սիրահարների կողմից։
Ձեզ եմ առաջարկում թթվասերով համեղության բաղադրատոմս, որը շատ են սիրում իմ երեխաներն ու ողջ ընտանիքը, մենք այն միշտ պատրաստում ենք տոնական օրերին։

Թթվասերային կրեմով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 200 գր
_Ձու 3 հատ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Փափկած կարագ 125 գր
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 50 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Օսլա 2 ճաշի գդալ
_Թթվասեր 600 մլ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 125 գր
_Մի պտղունց աղ

Թթվասերային կրեմով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։
_Կարագը նախապես հանել սառնարանից և երբ այն փափկի՝ խառնել աղի, շաքարավազի, վանիլինի հետ և հարել հարիչով։
_Հերթով ավելացնել դեղնուցները և լավ հարել։
_Ալյուրի ընդհանուր քանակից վերցնել 3 ճաշի գդալ ալյուր և թողնել մի կողմ։
_Մնացածը ալյուրը լցնել կարագի զանգվածի մեջ և հունցել փափուկ խմոր։
_Կարելի է օգտագործել բահիկ կամ գդալ, ապա՝ ձեռքերով:
_Խմորը բաժանել 2 մասի՝ մի մասը թաղանթով փաթաթել և դնել սառնարանում։
_Իսկ երկրորդը՝ ծածկված, թողնել սեղանի վրա։
_Յուղաթղթի վրա գրտնակել մոտ 2 սմ հաստությամբ շերտ, տեղափոխել կաղապարի մեջ և կողքեր կազմել, պատառաքաղով ծակծկել խմորը։
_Սպիտակուցները հարել աղի հետ, մաս-մաս ավելացնել շաքարավազն ու օսլան, կարելի է վանիլին ավելացնել: Զանգվածը պետք է լինի թանձր ու կայուն։
_Մաս-մաս լցնել թթվասերը և լավ խառնել բահիկով։
_Կարկանդակի վրա միջուկը լցնել, հավասարեցնել և քերել խմորը, որը սառնարանում էր։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 50 րոպե, բայց լավ կլինի առաջնորդվեք ըստ ձեր ջեռոցի:
_Երբ պատրաստ լինի, ջեռոցի դուռը բացել և թողնել 10-15 րոպե։
_Կաղապարից հանել, դնել մետաղական ցանցի վրա և թողնել սառչի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամենահեշտ ռուլետ դասական տարբերակով







