Փափուկ, ախորժելի, շատ համեղ Թթվասերով թխվածքաբլիթներ։
Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, արդյունքն ամեն ինչից վեր է։

Թթվասերով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Թթվասեր 100 գր
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Վանիլին ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կարագ 100 գր
_Ալյուր 320 գր
_Ձու 1 հատ՝ քսելու համար
_Շաքարավազ՝ ցանելու համար


Թթվասերով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Մթերքը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
_Ալյուրը մաղել և խառնել աղի և փխրեցուցիչի, շաքարավազի, վանիլինի հետ:
_Ավելացնել խորանարդներով կտրատած փափուկ կարագը, զանգվածը ձեռքերով մանրացնել փշրանքների։
_Ավելացնել թթվասերն ու ձուն, հունցել փափուկ, ճկուն խմոր։
_Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։
_Սեղանին ալյուր ցանել, գրտնակել մոտ 5 — 7 մմ հաստությամբ շերտ։
_Վրան սիլիկոնե վրձինով քսել հարած ձուն ողջ մակերեսին։
_Ցանել շաքարավազ, կարելի է շաքարավազը դարչինի հետ խառնել, կամ կիտրոնի, նարնջի քերուկի հետ, այդ դեպքում թխվածքաբլիթները կլինեն թեթև, ցիտրուսային թթվայնությամբ։
_Օգտագործելով զիգզագ դանակ՝ կտրել կտորներ կամ խմորը կտրել տարբեր կաղապար-ձևերով:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 — 25 րոպե:


Պատրաստեցինք խրթխրթան, փափուկ և համեղ թխվածքաբլիթներ մթերքների պարզ հավաքածուով: Սրանք կարելի է պատրաստել նախաճաշի, կեսօրին թեյի կամ խորտիկի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







