Թթվասերով կեքս. Շատ կարճ ժամանակում կպատրաստեք այս համեղ թխվածքը:
Կեքս պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան՝ չամիչով, ընկույզով, շոկոլադով, մրգերով, դարչինով և այլն: Եվ ես առաջարկում եմ կեքսը պատրաստել թթվասերով: Դրա առանձնահատկությունն այն է, որ թթվասերը խմորի բաղադրության մեջ է մտնում իսկ վերևից կեքսը ծածկվում է հարած թթվասերով: Ստացվում է շատ համեղ: Եկեք սկսենք:

Թթվասերով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Թթվասեր — 250 գ (յուղայնությունը 20%)
_Շաքարավազ — 1 բաժակ
_Կարագ — 0,5 տուփ (100 գ)
_Ձու — 2 հատ
_Վանիլին ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ խմորի համար — 0,5 թեյի գդալ
_Ալյուր — 2 բաժակ
_Կեքսի ձևաման
_Սպիտակաձավար և կարագ` ձևամանը պատելու համար
Կրեմի համար
_Թթվասեր — 0,5 բաժակ
_Շաքար — 2 ճաշի գդալ
_Վանիլին ըստ ճաշակի

Թթվասերով կեքս. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Բոլոր մթերքները պետք է նախապես հանել սառնարանից, որպեսզի դրանք լինեն սենյակային ջերմաստիճանի: Խմորը կարելի է հունցել ինչպես ձեռքով, այնպես էլ խոհանոցային կոմբայնի օգնությամբ: Նախ, ձվերը շաքարով հարեք մինչև հարթ փրփուր դառնա:
_Հաջորդը, ավելացնել փափկացրած կարագը, թթվասերը և վանիլինը: Ամեն ինչ մանրակրկիտ խառնել այնպես, որ ապագա կեքսի համար պատրաստվող խմորը համասեռ լինի:
_Խառնել փխրեցուցիչը և ալյուրը մեկտեղ և մաղելով աստիճանաբար, փոքր բաժիններով ավելացնել խմորին՝ անընդհատ խառնելով: Խմորը պետք է լինի համասեռ և մածուցիկ:
_Ջեռոցը նախապես տաքացնել 200 ° C ջերմաստիճանի: Խմորի ձևամանը յուղել կարագով, ապա վրան ցանել սպիտակաձավար, որպեսզի պատրաստի կեքսը հեշտությամբ հանվի ձևամանից:
_Պատրաստի խմորը զգուշորեն լցնել ձևամանի մեջ և դնել ջեռոցում: 40-45 րոպեից հետո կարող եք ստուգել կեքսի պատրաստ լինելը ատամի չոփիկով: Խրել չոփիկը խմորի մեջ ամբողջությամբ և հանեք, պատրաստ կեքսից այն չոր դուրս կգա:
_Երբ մեր թթվասերով կեքսը պատրաստ լինի, պետք է թողնենք, որ այն մի փոքր սառչի, դուրս հանել ձևամանից և թողնել, որ գոնե կես ժամ մնա:
_Հարել կրեմը, որով պետք է զարդարել կեքսը: Դրա համար հարել թթվասերը, շաքարավազը և վանիլինը այնքան, որ հարթ և փքուն զանգված ստացվի: Կրեմը պետք է ստացվի թանձր ու համասեռ: Գդալի օգնությամբ կրեմը լցնել կեքսի վրա, նույնիսկ եթե այն հոսի կեքսի եզրերով, դա ավելի ախորժելի և գեղեցիկ կլինի:
Այժմ թթվասերով կեքսը պատրաստ է: Մատուցեք և վայելեք հաճույքով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ բիսկվիթ սալորով







