Թթվասերով տորթ. Անուշաբույր աղանդեր սուրճի համար

Թթվասերով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք թթվասերով տորթի այս բաղադրատոմսը, որը շատ նուրբ և համեղ է ստացվում։ Այն շատ պարզ և հեշտ է պատրաստվում:

Մի բաժակ տաք, անուշաբույր թեյի հետ միասին ավելի լավ դեսերտ պարզապես չեք պատկերացնի։

Թթվասերով տորթ

Թթվասերով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

_Թթվասեր 250 գր

_Շաքարավազ 1 բաժակ

_Ալյուր 1,5 բաժակ

_Սոդա 2 \ 3 թեյի գդալ

_Ձու 3 հատ

_Վանիլային շաքարավազ 0,5 թեյի գդալ

Կրեմ

_Թթվասեր 350 գր

_Շաքարավազ 1 բաժակ

Թթվասերով տորթ

Թթվասերով տորթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել շաքարավազի հետ, ապա այս զանգվածի մեջ լցնել թթվասերը, վանիլային շաքարավազը, սոդան։ Ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

_Խմորը լցնել յուղ քսած ջեռոցի տարայի մեջ։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և ձևամանը դնել մեջը: Թխել, մինչև երեսը կարմրի, փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

_Հետո կրեմը պատրաստել, դրա համար պետք է թթվասերը շաքարավազի հետ խառնել և հարել։

_Պատրաստի բիսկվիթը հորիզոնական շերտերի բաժանել և յուրաքանչյուրի վրա առատորեն կրեմ քսել։

_Զարդարել ըստ ցանկության։

Թթվասերով տորթ

Հրաշալի քաղցրավենիքը պատրաստ է։ Հաճելի և նուրբ համով հարուստ տորթ։ Պատրաստվում է հնարավորինս պարզ և հեշտ, իսկական նրբություն է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ Լիմոնով տորթ

Խնդրում ենք Գնահատեք