Եթե ունեք թթվասեր և 30 րոպե ժամանակ, ապա արագ կարելի է պատրաստել թթվասերով քաղցրավենիք առանց ձվի:
Թթվասերով թխվածքաբլիթները փափուկ են, հալվում են բերանում, շատ նուրբ և ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ։

Թթվասերով քաղցրավենիք. Անհրաժշտ բաղադրիչները
_Թթվասեր 200 գր
_Շաքարավազ 100 գր
_Ալյուր 300 գր
_Վանիլին
_Փխրեցուցիչ 1 տուփ

Թթվասերով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը
_Թթվասերը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, խառնել շաքարավազի և վանիլինի հետ։
_Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ, մաս-մաս լցնել թթվասերի զանգվածի մեջ և հունցել փափուկ և առաձգական խմոր։
Հուշում. Կարող է ձեզ ավելի քիչ կամ շատ ալյուր անհրաժեշտ լինի, գլխավորը խմորը շատ ձիգ չլինի, քանի որ թխվածքաբլիթները ոչ թե փափուկ, այլ պինդ կլինեն։
_Խմորը հունցել այնքան, մինչև այն դադարի կպչել ձեռքերին։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը բաժանել 2 մասի։
_Յուրաքանչյուրը գրտնակել մոտ 5 մմ հաստությամբ շերտով։
_Վերցնել տարբեր ձևեր և կտրել թխվածքաբլիթները, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 150 աստիճանով մոտ 15 — 20 րոպե, թխվածքը պետք է ոսկեգույն լինի։ Ուշադիր եղեք, որ չչորանա:
_Հանել ջեռոցից, թողնել սառչի, ցանկության դեպքում՝ շաքարի փոշի ցանել։

Համեղ, պարզ և արագ թխվածքաբլիթները կարելի է պարբերաբար պատրաստել նախաճաշի կամ կեսօրվա թեյի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում







