Թխվածքաբլիթներ «Ընկույզ». Չքնաղ խմորեղենի պարզ տարբերակ, սա այն է, ինչ սեղանին դնելիս կարող եք վստահ լինել, որ բոլորի բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
Որպեսզի ընտանիքում բոլորը հնարավորինս երջանիկ լինեն, նրանց համար պետք է համեղ ուտեստներ ու թխվածքներ պատրաստել: Այդ գործում շատ կարևոր են վստահելի և փորձված բաղադրատոմսերը:
Մենք առաջարկում ենք այս բաղադրատոմսը, որով արագ ու հեշտ կարելի է քաղցրեղեն ապահովել ընտանիքի անդամների համար վստահ լինելով, որ այն գերազանց մթերքներից է պատրաստվել և ամենակարևորը` սիրով:
Այս խմորեղենի պատրաստման համար մեծ խոհարարական ունակություններ պետք չեն: Ապայման փորձեք և համոզվեք ինքներդ: Պետք է գոնե մեկ ագամ պատրաստել այս քաղցր երազանքը:

Թխվածքաբլիթներ «Ընկույզ». Բաղադրությունը
- Ցորենի ալյուր 420 գ
- Մածուն 250 մլ
- Արևածաղկի ձեթ 200 մլ
- Թթվասեր 200 մլ
- Շաքար 5 ճաշի գդալ
- Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ
- Ձու 1 հատ
- Սոդա 1 թեյի գդալ
- Աղ 1 պտղունց
Թխվածքաբլիթներ «Ընկույզ». Պատրաստման եղանակը
- Փոքր ամանի մեջ հարիչով խառնել մածունը, ձուն, 1 ճաշի գդալ շաքարը, աղ և սոդա: Այնուհետև աստիճանաբար ալյուրն այս խառնուրդին ավելացնել: Հունցել փափուկ և ոչ թանձր խմոր: Ծածկել այն սրբիչով և թող մնա 15-20 րոպե:
- Հանգստացած խմորից պատրաստել ռուլետներ, ինչպես անում ենք պելմենի ձևավորելիս: Յուրաքանչյուր գլանիկից կտրատել 1 սմ հաստությամբ խմորի կտորներ, դրանցից գնդիկներ ձևավորել:
- Կաթսայի, կամ խոր տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը և դրա մեջ տապակել խմորի գնդիկները մինչև հաճելի ոսկե գույն ստանան:
- Կրեմը պատրաստելու համար խառնել 4 ճաշի գդալ շաքար, կակաոն և թթվասերը: Լցնել դրանք Թխվածքաբլիթների վրա և մատուցել սեղանին:
Նման բլիթները կարելի է պատրաստել ոչ միայն սովորական ընթրիքի համար, այլև մատուցել տոնական սեղանին՝ առանց անհարմար զգալու: Բավական է զարդարել դեսերտը քերած մուգ շոկոլադով, կոկոսի փաթիլներով կամ թարմ հատապտուղներով, մի խոսքով` այնպես, ինչպես կթելադրի ձեր երևակայությունը:
Հաճույքով պատրաստեք և մի վախեցեք փորձարկումներ անել մեզ հետ խոհանոցում:

Թխվածքաբլիթներ «Ընկույզ»-ը պատրաստ են:
Բարի ախորժակ:








