Թխվածքաբլիթներ Խխունջ. Հեշտ և արագ քաղցրավենիք սուրճի համար կպատրաստեք շատ պարզ քայլերով

Թխվածքաբլիթներ Խխունջ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստենք Թխվածքաբլիթներ Խխունջ նուրբ, փափուկ, բուրավետ խրթխրթան կեղևով և շաքարավազով:

Սրանք ձեզ դուր կգան և թխվելու պարզ գործընթացի շնորհիվ հաճախ կպատրաստեք:

Թխվածքաբլիթներ Խխունջ

Թխվածքաբլիթներ Խխունջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 150 մլ

_Ալյուր 350 գր

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 70 մլ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

Թխվածքաբլիթներ Խխունջ

Թխվածքաբլիթներ Խխունջ

Թխվածքաբլիթներ Խխունջ. Պատրաստման եղանակը

_Շաքարավազը խառնել մածունի, ձվի, աղի և վանիլինի հետ։

_Խառնել ամեն ինչ հարիչով, մինչև հարթ լինի:

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ և լցնել հեղուկ զանգվածի մեջ, հունցել շատ ճկուն և փափուկ խմոր։

_Խմորը բաժանել փոքր գնդիկների, ծածկել և թողնել 10 րոպե։

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ շերտով և փաթաթել խողովակաձև, որն էլ իր հերթին ոլորելով՝ վերածել խխունջի։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Ցանել շաքարավազը, կարելի է շաքարավազին խառնել դարչին կամ կակաո։

_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե մինչև ոսկե դարչնագույնը, բայց ըստ ջեռոցի:

Թխվածքաբլիթներ Խխունջ

Թխվածքաբլիթներ Խխունջ

Դուք կստանաք ամենանուրբ և համեղ թխվածքաբլիթները, որոնք շատ են սիրում երեխաները կաթով և կակաոյով:

Խմորը գրտնակելուց հետո շերտի վրա կարելի է լցնել կակաո, դարչինը, կտրատած ընկույզներ: Խմորը ոլորեք ու խխունջներ պատրաստեք, իսկ հավելումը կմնա ներսում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք