Պատրաստեք Թխվածքաբլիթներ խնձորի միջուկով: Այս ախորժելի և հագեցնող թխվածքաբլիթները հիանալի նախաճաշ են, թեյի հավելում և ցերեկային խորտիկ: Խմորի հյուսվածքը փափուկ է, հաճելի, իսկ միջուկը պարզապես հալչում է բերանում։

Թխվածքաբլիթներ խնձորի միջուկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարագ կամ որակյալ մարգարին 200 գ
_ շաքարի փոշի 4 ճաշի գդալ
_ օսլա 4 ճաշի գդալ;
_ թթվասեր կամ մածուն 2 — 4 ճաշի գդալ
_ առանց հոտի բուսական յուղ 50 մլ
_ վանիլին
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ ալյուր՝ մոտ 550 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ մեծ խնձոր 3 հատ
_ շաքարավազ 3 ճաշի գդալ
_ ցանկության դեպքում՝ մի բուռ ընկույզ և դարչին

Թխվածքաբլիթներ խնձորի միջուկով. Պատրաստման եղանակը
_ Մաքրել խնձորները, քերել խոշոր քերիչով և լցնել չոր տապակի վրա, ավելացնել շաքարավազ, եթե խնձորները թթվաշ են:
_ Եփել մարմանդ կրակի վրա, մինչև փափկի, և հեղուկը գոլորշիանա՝ անընդհատ խառնելով։
_ Կարելի է ավելացնել մանր կտրատած ընկույզը, երբ զանգվածը սառչի՝ դարչին, հետո թողնել, որ ամբողջովին հովանա։
_ Կարագը կամ մարգարինը հալեցնել և խառնում բուսայուղի հետ։
_ Ավելացնել թթվասերը կամ մածունը, խառնել մինչև համասեռ դառնա։
_ Լցնել օսլան, վանիլինը, պտղունց աղ, խառնել։
_ Ավելացնել փխրեցուցիչը։
_ Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի քիչ ալյուր, որպեսզի խմորը պարզապես փափուկ և ճկուն լինի:
_ Խմորի մի մասը գրտնակել յուղաթղթի վրա՝ ծածկելով մեկ այլ յուղաթղթի շերտով, այնպես որ զանգվածը հավասար գրտնակվի և չպատռվի։
_ Մեծ բաժակով շրջանակներ կտրատել, մնացած խմորը հեռացնել։
_ Միջուկից մեկ ճաշի գդալ դնել մի կեսում և ծածկել խմորի երկրորդ կեսով։ Այդպես անել խմորի բոլոր շրջանակների հետ:
_ Թխվածքաբլիթներով յուղաթուղթը տեղափոխել ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե, բայց, քանի որ բոլորը տարբեր են, առաջնորդվեք ըստ ձեր ջեռոցի։
_ Հովացրած թխվածքաբլիթներ վրա ցանել շաքարի փոշի։

Սա համեղ, փափուկ և բուրավետ թխվածքաբլիթների կատարյալ բաղադրատոմս է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







