Թխվածքաբլիթներ կաթնաշոռով. Մեզ պետք կլինի մի քիչ կաթնաշոռ և մածուն, արդյունքը ձեզ կհիացնի:
Որքա՞ն հաճախ եք թխվածքաբլիթներ գնում խանութներից: Դրանք սովորաբար փաթեթավորված են վառ տոպրակներով, որոնց նկարում զարմանալի տեսք ունեն։ Մենք գնում ենք թխվածքաբլիթներ՝ չհասկանալով, թե ինչ բաղադրություն ունեն դրանք։
Արտադրողները պատճառաբանւմ են, որ թխվածքաբլիթներն ինքնուրույն պատրաստելը երկար և բարդ գործ է: Այժմ, մենք կփարատենք այս առասպելը, կպատմենք անուշահոտ թխվածքաբլիթներ պատրաստելու պարզ եղանակի մասին։

Թխվածքաբլիթներ կաթնաշոռով. Բաղադրիչները
_ մածուն — 140 մլ
_ կաթնաշոռ — 250 գ
_ կարագ — 120 գ
_ հավի դեղնուց — 2 հատ
_ շաքարավազ — 80 գ
_ վանիլային շաքար — 10 գ
_ ալյուր — 340 գ
_ փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

Թխվածքաբլիթներ կաթնաշոռով. Պատրաստման եղանակը
_ Կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում։
_ Մի ամանի մեջ միացրեք մեկ դեղնուցը, 40 գրամ հատիկավոր շաքարը, մածունը և կարագը։ Բաղադրիչները հարել հարիչով, մինչև հարթվի։
_ Ալյուրը լցնել դեղնուցային զանգվածի մեջ՝ մաս-մաս։ Ալյուրի երկրորդ մասի հետ ավելացնել փխրեցուցիչը, շաղախել առաձգական, չկպչող խմոր։
_ Կաթնաշոռի մեջ լցնել սովորական շաքարավազի մնացած մասը, վանիլային շաքարավազը։ Ավելացնել դեղնուց և մանրակրկիտ խառնել։
_ Խմորը բաժանել երկու հավասար մասերի։
_ Յուրաքանչյուր մասը գրտնակել շերտով, ոչ ավելի, քան 3 մմ հաստությամբ։
_ Կաթնաշոռի միջուկը դնել խմորի վրա, հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսով։
_ Խմորը փաթաթել ռուլետի նման և բաժանել 3 սմ լայնությամբ մասերի։
_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարում ենք թխվածքաբլիթները։
_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։

Չմոռանաք վերջում շաքարի փոշի ցանել։ Այժմ պարզ կաթնաշոռային թխվածքաբլիթը կարող եք մատուցել սեղանին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







