Այս պարզ բաղադրատոմսով կարող եք 20 րոպե ծախսելով պատրաստել թխվածքաբլիթներ Կոզինախ:
Լեհական նուրբ խրթխրթան թխվածաբլիթները շատ հարմար են թեյի համար: Ի դեպ, դուք կարող եք դրանց տարբեր չրեր կամ մրգեր ավելացնել ձեր ցանկության:

Թխվածքաբլիթներ Կոզինախ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Ընկույզ 1 բաժակ
_Չամիչ 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Ալյուր 1 բաժակ
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի հետ։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել, լցնել ձվի զանգվածի մեջ։
_Ընկույզն ու չրերը մանրացնել և խառնել խմորի հետ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել խմորեղենը 25 րոպե։

Հուշում. Թխվածքաբլիթները անմիջապես հանեք կաղապարից և կտրատեք, որովհետև երբ սառչեն, բաժինների կտրելիս կփշրվեն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







