Ընդամենը կես ժամում դուք կունենաք թեյի հետ մատուցվելիք համեղ ու գեղեցիկ թխվածքաբլիթներ Մարգարիտ:
Երբեմն երջանիկ պահեր ապրելու համար մեզ մի կտոր համեղ քաղցրավենիքն էլ է բավարար )

Թխվածքաբլիթներ Մարգարիտ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 170 գր
_Ձու 1 հատ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ 1 պտղունց
_Կարագ 60 գր
_Շաքարավազ 50 գր
_Քնջութ 50 գր
_Վանիլին 1 պտղունց
Պատրաստման եղանակը
_Միացնել ջեռոցը 180 C տաքացնելու համար։
_Ձուն հարել շաքարավազով և աղի հետ միասին, ավելացնել փափուկ կարագը և խառնել։
_Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ և ավելացնել ջրիկ զանգվածին, խմոր հունցել։
_Ձևավորել ընկույզի չափ գնդիկներ, թեթև սեղմել վերևից և այդ կողմով թաթախել քնջութի մեջ։
_Դնել ջեռոցի տապակի վրա և թխել 15 րոպե։
_Թեյ պատրաստեք և հաճույքով վայելեք թխվածքաբլիթները:

Հաճելի ժամանց:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







