Թխվածքաբլիթներ Նապոլեոն. Պարզ, համեղ և գեղեցիկ քաղցրավենիք

Թխվածքաբլիթներ Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ Թխվածքաբլիթներ Նապոլեոն. Ընկույզի միջուկով և խրթխրթան կեղևով նրբությունը ձեզ դուր կգա:

Սա արագ և հեշտ բաղադրատոմս է, որով դուք կարող եք արագ պատրաստել, երբ հյուրերն արդեն մոտ են:

Թխվածքաբլիթներ Նապոլեոն

Թխվածքաբլիթներ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Սառեցված կարագ 250 գր

_Սերուցք կամ կաթ 200 մլ

_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ

_Դեղնուց 1 հատ

Միջուկը պատրաստելու համար

_Մանր կտրատած ընկույզ 150 գր

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

Թխվածքաբլիթներ Նապոլեոն

Թխվածքաբլիթներ Նապոլեոն

Թխվածքաբլիթներ Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, սառեցրած կարագը քերել քերիչով, խառնել և վերածել փշրանքների։

_ Դեղնուցը, սերուցքը կամ կաթն ավելացնել փշրանքների վրա, խառնել և լցնել փխրեցուցիչը։

_Զանգվածը խառնել և ստանալ փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը բաժանել 6 մասի, յուրաքանչյուրը գնդիկ անել և ծածկել։ 30 րոպեով դնել սառնարանը։

_Ընկույզը մանր կտրատել և խառնել շաքարավազի հետ։

Հուշում. Որպես միջուկ կարող եք օգտագործել շաքարավազի հետ խառնած կակաչի սերմեր, մանրացված և մեղրով խառնած չրեր։

_Խմորի յուրաքանչյուր գունդ գրտնակել բարակ շերտով և կտրատել եռանկյունիների:

_Միջուկը դնել լայն եզրին ու փաթաթել, կորացնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30-35 րոպե։

_Վրան ցանել շաքարի փոշի և մատուցել։

Թխվածքաբլիթներ Նապոլեոն

Այս փափուկ, խրթխրթան թխվածքաբլիթները ձեզ անպայման դուր կգան ու հաճախ կթխեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շաքար լոխում առանց ձվի թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք