Առաջարկում ենք նախաճաշի թեյի համար թխել թխվածքաբլիթներ շոկոլադով:
Նուրբ փխրուն թխվածքաբլիթները շոկոլադի կտորներով թխվում են նույնքան արագ, որքան անհետանում են սեղանից:

Թխվածքաբլիթներ շոկոլադով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2 բաժակ
_Շոկոլադի կաթիլներ 1 բաժակ (կամ 150 գ կտրատած շոկոլադ)
_Շոկոլադ 100 գր
_Կարագ 230 գր
_Շաքարի փոշի 1/2 բաժակ
_Աղ 1/4 թ/գդ
_Վանիլի էքստրակտ 1 թեյի գդալ (կամ 2 տուփ վանիլային շաքար)


Թխվածքաբլիթներ շոկոլադով. Պատրաստման եղանակը
_Ամանի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի կարագը, ավելացնել մաղած շաքարի փոշին, աղը և բարձր արագությամբ հարել, մինչև համասեռ դառնա:
_Բահիկի օգնությամբ ամանի կողքերից կարագը հավաքել: Վերջում ավելացնել վանիլի էքստրակտը։
_Ալյուրը մաղել և լցնել հարած կարագի վրա։ Հարիչի ցածր արագությամբ, արագ խառնել ալյուրն ու կարագը։ Խմոր չհունցել, ուղղակի խառնեք։
_Խմորին ավելացնել շոկոլադի կաթիլներ և բահիկով խառնել։
_Խմորը բաժանել, յուրաքանչյուր մասից 4 սմ տրամագծով գլանիկ ձևավորել, փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը առնվազն 1 ժամ:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Ջեռոցը տաքացնել մինչև 175°C։
_Խմորի մի մասը հանել և կտրել 6-8 մմ հաստությամբ շրջանակներով։ Դրանք շարել ջեռոցի տապակի վրա՝ միմյանցից փոքր հեռավորությամբ։
_Թխել թխվածքաբլիթները մինչև կարմրեն, թողնել սառչի և միայն դրանից հետո դասավորել ափսեի մեջ։
_Նույն կերպ թխել խմորի երկրորդ խմբաքանակը:
_Շոկոլադը կտրատել կտորների և հալեցնել միկրոալիքային վառարանում (10 վայրկյան իմպուլսներով՝ ամեն անգամ խառնելով):
_Թխվածքաբլիթի մի եզրը թաթախել շոկոլադի մեջ և դնել մետաղական ցանցի վրա։ Թողնել չորանա։ Այս թխվածքաբլիթները պետք է պահվեն հերմետիկ տուփի մեջ:


Թխվածքաբլիթները շոկոլադով պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







