Թխվածքաբլիթներ սենդվիչ. Շոկոլադահամ, ընկույզով աղանդեր թեյի համար

Թխվածքաբլիթներ սենդվիչ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք Թխվածքաբլիթներ սենդվիչ: Այս փխրուն հյուրասիրությունն անպայման դուր կգա բոլորին: Վերցրեք բոլորի կողմից սիրված եփած խտացրած կաթը, քսեք բլիթներին և վերջ: Անչափ նուրբ աղանդերը ձեզ դուր կգա:

Թխվածքաբլիթներ սենդվիչ

Թխվածքաբլիթներ սենդվիչ. Անհրաժեշտ բաղադրիչները

— կարագ 250 գ

— ձու 1 հատ

— վանիլին

— աղ կես թեյի գդալ

— շաքարի փոշի 100 գ

— ալյուր 300 — 400 գ

— կակաո 2 ճաշի գդալ

— ընկույզ 130 — 150 գ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

— միջուկի համար՝ եփած խտացրած կաթ Իրիսկա

Թխվածքաբլիթներ սենդվիչ

Թխվածքաբլիթներ սենդվիչ. Պատրաստման եղանակը

_Կարագը փափկացնել և խառնել շաքարի փոշու և մանրացրած ընկույզի, աղի, ձվի և վանիլի հետ։ Հարել մինչև հարթ լինի:

_Նուրբ շոկոլադահամի համար ավելացրեք բարձրորակ կակաո:

_Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, որպեսզի չավելացնեք ավելին, քան պետք է։

_Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել և ձեռքերով խմոր հունցել։ Հենց կպչունությունը վերանում է, արդեն ալյուր մի ավելացրեք։

_ Խմորը բաժանել 2 մասի, յուրաքանչյուր մասը շերտով գրտնակել և կաղապարներով կտրատել թխվածքաբլիթները։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան դնել թխվածքաբլիթները։

_Ջեռոցը տաքացրեք 200 աստիճանով և թխեք 10 րոպե, կամ մի քիչ ավելի շատ, ըստ ձեր ջեռոցի։

Թխվածքաբլիթներ սենդվիչ

Երբ բոլոր թխվածքաբլիթները թխվեն և սառչեն, մեկի վրա քսել իրիսկան, ծածկել մյուսով՝  պատրաստել սենդվիչներ, որոնց վրա կարելի է ցանել շաքարի փոշի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք