Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Շատ հեշտ են պատրաստվում իսկ լցոնը շատ համեղ է և հյութալի

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Սրանք միանգամից անհետանում են սեղանից:

Անհավանական համեղ քաղցրավենիքը մատուցեք մի բաժակ անուշահոտ թեյի կամ սուրճի հետ: Հաճույք պատճառեք ձեր ընտանիքին և ընկերներին, պատրաստելով այս համեղ թխվածքը:

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմոր

_Ալյուր 250 գ (10 ճաշի գդալ լիքը)

_Կարագ 100 գ (82% յուղայնության)

_Թթվասեր 100 գ (4 ճաշի գդալ)

_Սոդա 0,5-1 թեյի գդալ

Լցոն

_Ընկույզ — 150 գ (1 բաժակ` 250 մլ)

_Շաքար — 120 գ (15 ճաշի գդալ)

_Կարագ — 50 գ (2,5 ճաշի գդալ)

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Պատրաստման եղանակը

_Մի ամանի մեջ լցնել մաղած ալյուրը և քերած կարագը, տրորել իրարով:

_Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը և սոդան: Այժմ միացնել երկու զանգվածները:

_Խմորը հունցել, ապա փաթաթեք կպչուն թաղանթով և  կես ժամով դնել սառնարանում:

_Այժմ զբաղվենք լցոնմամբ. Դրա համար լցնել տապակի մեջ թեթևակի բոված ընկույզը բլենդերի մեջ, վրան լցնել շաքարավազ, ավելացնել հալած կարագ: Հարել, մինչև ստացվի միատարր զանգված:

_Խմորը բաժանել 2 հավասար մասի և գրտնակել բարակ քառակուսի շերտով: Այնուհետև դանակով կիսել հավասար քառակուսիների, և յուրաքանչյուր քառակուսիի վրա լցնել լցոնից մոտ 1 ճաշի գդալ, որը պետք է հավասար տարածել ամբողջ մակերեսի վրա:

_Այժմ ոլորել խմորը ռուլետներով, շարել պատրաստված գլանիկները ջեռոցի տապակի վրա և թխել նախապես 180 աստիճանով տաքացված ջեռոցում` 15-20 րոպե: Թխելուց հետո վրան շաղ տալ շաքարի փոշի:

Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ

Տիկնոջ մատներ Թխվածքաբլիթները պատրաստ են: Դրանք բառացիորեն հալվում են բերանում: Փորձեք պատրաստել, բացարձակապես բոլորին դուր կգա:

Բարի ախորժակ:

Մեղրով Շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ / Թխվածքաբլիթ պատրաստելու Բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք