Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք. Փափուկ քաղցրավենիք թեյի համար

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և արագ կարող եք պատրաստել Կաթնաշոռով փափուկ և համեղ թխվածքաբլիթներ Քաղցր կյանք գրավիչ անունով:

Ցանկության դեպքում կարող եք պատրաստել ջեմի, կակաչի սերմերի կամ մեղրի շերտով։

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 200 գր

_Ալյուր 250 գր

_Կարագ 150 գր

_Շաքարավազ 150 գր

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Աղ մի պտղունց

_Վանիլային շաքար 1 տուփ

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք. Պատրաստման եղանակը

_Քերել սառնարանից հանած կարագը, ավելացնել շաքարավազը, հարել, մինչև միատարր զանգված ստացվի:

_Ավելացնել վանիլային շաքարը և քացախով մարած սոդան, կաթնաշոռն ու մաղած ալյուրը, հունցել խմոր։

_Սեղանին ալյուր ցանել, խմորի շերտը գրտնակել մոտ 5 մմ հաստությամբ։

_Կտրել ցանկացած չափսի և հարմար ձևով շրջանակներ։

_Շրջանակներին շաքարավազ ցանել, մեջտեղից ծալել և մի անգամ էլ ծալել, որ ստացվի եռանկյունի:

_Ծալած խմորները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, վրան ցանել շաքարավազ, քնջութ, կակաչի սերմեր՝ ըստ ճաշակի:

_Թխել 20 րոպե 190 աստիճան տաքացված ջեռոցում։

Թխվածքաբլիթներ Քաղցր կյանք

Հուշում. Կարելի է նաև թխելուց հետո գլազուր լցնել թխվածքաբլիթների վրա և մատուցել: Կարող եք նաև ավելացնել մանր կտրատած ընկույզ, կոկոսի փաթիլներ և կիտրոնի կամ նարնջի կեղև՝ թխվածքաբլիթները ոչ միայն համեղ կլինեն, այլև բուրավետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք