Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ. Մի բաժակ կաթով կամ թեյով այս թխվածքաբլիթը վայելելը չքնաղ զգացողություն է

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ. ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ. Համ, որը մանկուց ծանոթ է բոլորիս: Աներևակայելի քնքուշ ու փխրուն թխվածքը շատ համեղ ու քաղցր է:

Այս թխվածքաբլիթն ունի գեղեցիկ անուն, որը կարծես թե լիովին հիմնավորված է, քանի որ պատրաստի վիճակում այն իսկապես ծաղկի տեսք ունի: Սուպեր համեղ ու նրբագեղ թխուկներ, որը չի կարելի չպատրաստել:

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ.

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ Շաքարավազ 1 բաժակ

_ Ձու 3 հատ

_ Սոդա 0.5 թեյի գդալ

_ Մի քիչ քացախ` սոդան հանգցնելու համար

_ Մարգարին կամ կարագ 250 գ

_ Ալյուր 2.5-3 բաժակ

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ.

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ. Պատրաստման եղանակը

_ Սկզբում  ձվերը կոտրել հարմար ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և հարիչով հարել:

_ Հաջորդ քայլով՝ մարել սոդան քացախով: Կրկին մանրակրկիտ հարել:

_ Այնուհետև ավելացնել փափկած կարագ կամ մարգարին և կրկին հարել մինչև համասեռ զանգված ստացվի:

_ Փոքր մասերով ալյուրը ավելացնել, խառնել հարիչով, մինչև այն մածուցիկանա, ապա վերցնել գդալ և շարունակել հունցել: Հենց որ արդեն դժվար լինի խառնել գդալով, ավելացնել մնացած ալյուրը և խմորը հունցել ձեռքերով:

_ Խմորը պետք է ստացվի փափուկ, բայց չպետք է ձեռքերին կպչի: Խմորը ծածկել կպչուն թաղանթով և թողնել սառնարանում մի փոքր սառեցնելու համար:

_ Արդեն սառած խմորին տալ երկարավուն ձև և անցկացնել այն մսաղացով, խմորը պետք է յուրաքանչյուր 5-7 սանտիմետր աղալուց հետո կտրել դանակով:

_ Խմորից պատրաստված ծաղիկները դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Շատ կարևոր կանոնն այն է, որ հնարավորինս արագ կատարվի ամեն ինչ, հակառակ դեպքում խմորը կկորցնի իր տեսքը:

_ Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճանի, և թխել 35-40 րոպե մինչև վերջնական պատրաստ լինի:

Թխվածքաբլիթներ Քրիզանթեմ.

Թխվածքաբլիթները պատրաստ են, վայելեք այն համեղ թեյի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք