Պատրաստենք թխվածքաբլիթներ թեյի համար՝ այն մթերքներից, որոնք միշտ կան տանը:
Թխվում են երկու տարբեր տեսակի խմորներով, պետք է խմորները դնել իրար վրա և թխել: Կհամոզվեք, որ թխվածքը շատ հետաքրքիր և օրիգինալ է ստացվում։

Թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 150 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 150 մլ
_Փխրեցուցիչ 10 գր
_Ալյուր մոտ 530 գր
_Կակաո 2 ճաշի գդալ
_Կաթ 2 ճաշի գդալ


Թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձուն մի պտղունց աղով լավ հարել խառնիչով։
_Ավելացնել շաքարավազը, վանիլինը և խառնել։
_Ավելացնել բուսայուղը և խառնել, մինչև հարթվի։
_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին։
_Ալյուրի չափաբաժինների միջև ավելացնել փխրեցուցիչը։
_Ավելացնել ալյուր այնքան, մինչև խմորը դադարի կպչել ձեռքերին։ Բայց չափից ավել պետք չէ լցնել, որ խմորը շատ չպնդանա։
_Խմորը բաժանել 2 մասի և մեկին խառնել կաթ և կակաո, լավ խառնել, մինչև ամբողջովին հարթվի։
_Խմորի յուրաքանչյուր մասը կրկին բաժանել 2-ի և ստանալում 4 գունդ։
_Սպիտակ խմորի մի գունդը մի քիչ գրտնակել, վրան շոկոլադովը դնել։
_Գրտնակել և ծածկել սպիտակ շերտով։
_Վրան շոկոլադով խմոր դնել և ամբողջը գրտնակել մինչև 5 սմ հաստությամբ շերտով։
_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։
_Կտրատել կտորներով և հանել կաղապարից։

Շատ նուրբ, բուրավետ ու օրիգինալ թխվածքաբլիթներ են ստացվում, իսկ եթե վրան հալեցրած շոկոլադ լցնեք, կատարյալ աղանդեր կստացվի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում







