Կաթնաշոռային թխվածքաբլիթները միշտ ստացվում են հիանալի, բուրավետ, փափուկ և քնքուշ:
Խմորը հիանալի պահում է իր ձևը և լավ համադրվում տարբեր միջուկների հետ։

Թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 250 գր
_Կարագ 80 գր
_Շաքարավազ 80 գր
_Աղ մի պտղունց
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Համեմունքներ՝ ըստ ճաշակի (կոճապղպեղ, դարչին, մշկընկույզ);
_Չամիչ 70 գր
_Չրեր 70 գր
_Ընկույզներ 70 գր
_Կես նարնջի հյութ


Պատրաստման եղանակը
_Չրերի վրա լցնել նարնջի հյութը, խառնել ու թողնել։
_Կաթնաշոռը խառնել շաքարավազի, աղի, կարագի, փխրեցուցիչի և վանիլի հետ:
_Ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի և խառնել մինչև հարթվի:
_Ավելացնել կտրատած ընկույզը, չոր մրգերը և խառնել։
_Լցնել մաղած ալյուրը և հունցել խմոր։
_Ձևավորել թխվածքաբլիթներ և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտ 15 րոպե։
_Սառած քաղցրավենիքների վրա ցանել շաքարի փոշի։

Այս խմորը կարելի է փաթաթել 5 մմ հաստությամբ շերտով և կտրել տարբեր ֆիգուրներ, այնուհետև ստանալ գեղեցիկ, իսկական ամանորյա քաղցրավենիք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար լոխում







