Կաթնաշոռային Թխվածքաբլիթ Զանգակը այնքան պարզ է, որ կարելի է դրանք պատրաստել առնվազն ամեն օր։
Նուրբ, բերանում հալչող և ամենակարևորը՝ օգտակար։ Ի վերջո, այն պարունակում է կաթնաշոռ: Վստահորեն օգտագործեք այս բաղադրատոմսը, դուք չեք զղջա դրա համար:

Թխվածքաբլիթ Զանգակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մարգարին 150 գրամ
_Կաթնաշոռ 250 գրամ
_Ալյուր 1,5 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Սոդա 0,5 թեյի գդալ քացախով մարած

Թխվածքաբլիթ Զանգակ. Պատրաստման եղանակը
_Մարգարինը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
_Տրորել այն կաթնաշոռի հետ միասին, ապա ավելացնել քացախով մարած սոդան և ալյուրը, խմոր հունցել։
_Խմորը բարակ գրտնակել և բաժակով կտրատել շրջանակները:
_Յուրաքանչյուր շրջանակի վրա ցանել շաքարավազ, ծալել այն մեջտեղից, ապա ևս մի անգամ:
_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել 180°C տաքացրած ջեռոցում՝ մինչև ոսկե դարչնագույնը։

Թխվածքներն ակամա սկսում եք ուտել, չնկատելով, թե արդեն քանի հատ կերաք, այնպես որ զգույշ եղեք, որ չափը չանցնեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







