Թխվածքաբլիթ Լեզվակներ. Պարզ և թեթև աղանդեր

Թխվածքաբլիթ Լեզվակներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փխրուն քաղցրավենիք Թխվածքաբլիթ Լեզվակներ պատրաստեք այս բաղադրատոմսով: Դրանք արագ և հետաքրքիր համով են ստացվում:

Թխվածքաբլիթ Լեզվակներ
Թխվածքաբլիթ Լեզվակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակուցներ 4 հատ

_Ալյուր 100 գր

_Կարագ 100 գր

_Շաքարի փոշի 100 գր

_Վանիլ՝ ըստ ճաշակի

Թխվածքաբլիթ Լեզվակներ

Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, սպիտակուցները հարել պինդ փրփուրի նման:

_Փափկեցրած կարագը շաքարի փոշու և վանիլինի հետ հարել հարիչով, մինչև կրեմի նման դառնա։

_Ալյուրը մի քանի բաժնով ավելացնել, խառնել, հարած սպիտակուցները նրբորեն խառնել խմորին:

_Ջեռոցը տաքացնել 180°C, ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։

_Խմորը լցնել խոհարարական տոպրակի մեջ, 1 սմ լայնքով անցք կտրել և 6 սմ շերտերով խմորը սեղմել ջեռոցի տապակի վրա։

_Թխել 5-6 րոպե, մինչև սկսեն կարմրել եզրերը։

_Թխվածքաբլիթները հանել ջեռոցից և թողնել սառչի։

Թխվածքաբլիթ Լեզվակներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք