Թխվածքաբլիթ կոնֆետներ. Արագ խմորեղեն թեյի համար

Թխվածքաբլիթ կոնֆետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր առաջարկում ենք պատրաստել օրիգինալ և գեղեցիկ Թխվածքաբլիթ կոնֆետներ: Թխվածքաբլիթների միջուկը կարող եք ընտրել ըստ ձեր ճաշակի։

Իմ դեպքում միջուկը շատ սիրելի «Կովիկ» կոնֆետներով է: Դուք կարող եք վերցնել շոկոլադ ըստ ճաշակի (սպիտակ, սև, կաթնային) կամ շոկոլադե մածուկ։

Թխվածքաբլիթ կոնֆետներ

Թխվածքաբլիթ կոնֆետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 90 գր

_Թթվասեր 90 գր

_Դեղնուց 1 հատ

_Ալյուր 200 գր

_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ

_Կոնֆետ «Կովիկ» 250 գր

Թխվածքաբլիթ կոնֆետներ

Թխվածքաբլիթ կոնֆետներ

Թխվածքաբլիթ կոնֆետներ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը խառնել թթվասերի և ձվի դեղնուցի հետ։

_Ալյուրը մաղել և մի մասը խառնել փխրեցուցիչի հետ։

_Լցնել խմորի մեջ, շաղախել և ավելացնել մնացած ալյուրը, փափուկ խմոր հունցել։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորի շերտը գրտնակել, եռանկյուններով կտրել։

_Յուրաքանչյուր եռանկյունու եզրին դնել կոնֆետ:

_Խմորով փաթաթել կոնֆետն ու եզրերը կոնֆետի թղթի պես ոլորել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե, մինչև ոսկեգույն դառնա, բայց առաջնորդվեք ըստ ձեր ջեռոցի։

_Թողնել կոնֆետները սառչեն, ապա վրան շաքարի փոշի ցանել և դնել մատուցման ափսեի վրա։

Թխվածքաբլիթ կոնֆետներ

Թխվածքաբլիթ կոնֆետներ

Այսպիսի համեղ ու փափուկ թխվածքաբլիթներն՝ օրիգինալ, մածուցիկ միջուկով, ձեզ անպայման դուր կգան։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք