Թխվածքաբլիթ Մատիկներ. Փափուկ աղանդեր ընթրիքին

Թխվածքաբլիթ Մատիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամենապարզ և սիրելի աղանդերներից մեկը Թխվածքաբլիթ Մատիկներն են։

Սրանք պատրաստվում են սովորական մթերքներից և բավական երկար ժամանակ թարմ է մնում։

Թխվածքաբլիթ Մատիկներ

Թխվածքաբլիթ Մատիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 1 բաժակ

_Ձու 3 հատ

_Սոդա 2 թեյի գդալ

_Ալյուր 550 — 600 գր

_Վանիլային շաքար` ըստ ճաշակի

_Բուսական յուղ 100 գր

_Շաքարավազ 100 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Թխվածքաբլիթ Մատիկներ

Թխվածքաբլիթ Մատիկներ

Թխվածքաբլիթ Մատիկներ. Պատրաստման եղանակը

_Մածունը խառնել բուսայուղի և ձվի հետ, հարել մինչև հարթվի։

_Լցնել շաքարավազը և վանիլային շաքարավազը, աղը՝ ըստ ճաշակի և ամբողջ զանգվածը հարել առնվազն 2 րոպե։

_Ալյուրը մաղել, խառնել սոդայի հետ և լցնել զանգվածի մեջ։

_Ձեռքերով հունցել, եթե ​​զանգվածը կպչում է ձեռքերին, ավելացնել մի քիչ բուսական յուղ։

_Թավայի մեջ լավ տաքացնել բուսայուղը և բացել մատիկները, որոնք պետք է ձեռքերով ձևավորել՝ պոկելով խմորի մանր կտորներ։

_Տապակել երկու կողմից 1,5 րոպե, դնել թղթե սրբիչների վրա, և վրան շաքարի փոշի ցանել։

Թխվածքաբլիթ Մատիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պեչենիներ Այսինգով

Խնդրում ենք Գնահատեք