Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ. Նրբահամ և անուշաբույր աղանդեր

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ես հաճախ եմ պատրաստում Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել այդ բաղադրատոմսով։ Մեղրային գնդիկները սիրում են իմ ընտանիքի բոլոր անդամները և ընկերները:

Անուշաբույր գնդիկները միաժամանակ քնքուշ են և խրթխրթան: Ես դրանք միշտ հաճույքով եմ պատրաստում, քանի որ բաղադրատոմսը բավականին պարզ է և արագ։

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մանրացված ընկույզ 1 բաժակ

_Ալյուր 80-100 գրամ

_Սոդա 1 թեյի գդալ

_Մեղր 100 գրամ

_Շաքարի փոշի 0,5 բաժակ

_Մի պտղունց դարչին՝ ըստ ցանկության

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ. Պատրաստման եղանակը

_Մեղրը անընդհատ խառնելով տաքացնել, ավելացնել շաքարի փոշին, ընկույզը (երկու անգամ մսաղացով անցկացնել), սոդան ու դարչինը։

_Խմորը հունցել՝ միաժամանակ ալյուրը ավելացնելով։

_Խմորից ընկույզի չափի գնդիկներ ձևավորել և դնել յուղով և ալյուրով պատված ջեռոցի տապակի վրա։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 15-20 րոպե։

Թխվածքաբլիթ Մեղրով գնդիկներ

Հուսով եմ, որ մեղրային գնդիկների բաղադրատոմսը օգտակար կլինի և դուք դրանք կպատրաստեք բազմիցս։

Բարի ախորժակ.

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք