Թխվածքաբլիթ Պաչիկ. Անզուգական տնական քաղցրավենիքը հիանալի է թեյ խմելու համար

Թխվածքաբլիթ Պաչիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Գանգուր եզրերով թխվածքաբլիթ Պաչիկը շատ տարածված էր Խորհրդային Միությունում։

Այժմ նույնպես մենք կարող ենք գտնել դրանք յուրաքանչյուր հացաբուլկեղենի խանութում: Այնուամենայնիվ, դրանք հատկապես համեղ են ստացվում, եթե թխվում են տանը։

Թխվածքաբլիթ Պաչիկ

Թխվածքաբլիթ Պաչիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 330 գր

_Կարագ 100 գր

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Ձու 2 հատ

_Թթվասեր 130 գր

_Աղ 1/3 թեյի գդալ

_Շաքարավազ 140 գր

_Վանիլին մի պտղունց

_Կաթնաշոռ 150 գր

_Կաթ 1 թեյի գդալ

Թխվածքաբլիթ Պաչիկ

Թխվածքաբլիթ Պաչիկ. Պատրաստման եղանակը

_Մեկ ձվից առանձնացնել դեղնուցը սպիտակուցից, երկու բաղադրիչներն էլ անհրաժեշտ կլինեն, բայց առանձին:

_Խորը տարայի մեջ խառնել 310 գրամ ալյուրն ու սոդան։

_Մեկ այլ ամանի մեջ լցնել 100 գրամ թթվասերը, 100գր շաքարավազը, վանիլինն ու ձուն, աղը ավելացնել և մանրակրկիտ խառնել։

_Երբ շաքարավազը լուծվի, կարելի է ավելացնել կարագը, որը պետք է նախապես հարել հարիչով 1-2 րոպե, մինչև կրեմանման լինի։

_Թթվասերի ու սերուցքային կրեմի խառնուրդը պետք է մի քանի րոպե շարունակել հարել:

_Թթվասերային զանգվածը լցնել սոդայով ալյուրի մեջ և մեկ րոպե բահիկով խառնելով՝ խմոր շաղախել։

_Մինչ միջուկը պատրաստվում է, ավելի լավ է խմորը դնել սառնարանը։

_Միջուկի համար կաթնաշոռը, 30 գրամ թթվասերը, 40 գրամ շաքարավազը, 20 գրամ ալյուրը և սպիտակուցը խառնել, մինչև հարթվի։

_Աշխատանքային մակերևույթի վրա գրտնակել 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ խմորի շերտ։

_9 սմ տրամագծով բաժակով կտրատել շրջանակներ։

_Խմորի մնացորդները հավաքել կրկին հունցել, գրտնակել և էլի կտրատել։

_Շրջանակը մտովի երկու մասի բաժանել, մեկի վրա դնել կաթնաշոռի միջուկից՝ 1 ճաշի գդալ։

_Խմորի մյուս մասը ծալելով՝ ազատ կողմով ծածկել կաթնաշոռը։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Դեղնուցը խառնել կաթի հետ, խոզանակով քսել յուրաքանչյուրի վրա։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, թխել 20 րոպե:

Թխվածքաբլիթ Պաչիկ

Եթե ​​սիրում եք ավելի քաղցր խմորեղեն, ապա միջուկին ավելացրեք 10 գրամ շաքարավազ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք