Թթվասերով թխվածք առանց ջեռոցի, համեղ ու նուրբ թթվասերով տորթ։
Այսօր մեզ ջեռոց պետք չի լինի, այս տորթը պատրաստվում է առանց թխելու։ Այն պատրաստվում է շատ արագ և պարզ, իսկ արդյունքը գովասանքի արժանի է։ Անհավանական համեղ աղանդեր է:
Թխվածք առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շոկոլադե թխվածքաբլիթներ 300 գր
_Կարագ 120 գր
_Կաթ 1 ճաշի գդալ
Կրեմ
_Թթվասեր 400 գր
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 150 գր
_Ալյուր 50 գր
_Վանիլային շաքարավազ 2 թեյի գդալ
_Կարագ 100 գր

Թխվածք առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը
_Նախ պատրաստել կրեմը, դրա համար մեծ կաթսայի մեջ լցնել շաքարավազը, ալյուրը, խառնել։
_Այնուհետև կոտրել ձվերը և հարել մինչև համասեռ դառնա: Ավելացնել թթվասերը և նորից խառնել:
_Միջին կրակի վրա դնել կաթսան և անընդհատ խառնելով եփել։ Հենց զանգվածը թանձրանա, կրակը թուլացնել և շարունակել խառնելով եփել։
_Եռալուց հետո եփել ևս 1-2 րոպե՝ անընդհատ խառնելով։
_Այնուհետև կաթսան կրակից վերցնել և դնել սառցե ջրով ամանի մեջ, սառչի սենյակային ջերմաստիճանի, այնուհետև ծածկել թաղանթով։
_Պատրաստել հիմքը, դրա համար թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել փշրանքների։
_Մանրացրած փշուրը և հալած կարագը մանրակրկիտ խառնել։
_Այնուհետև լցնել մի քիչ կաթ և խառնել մինչև հարթվի: Մի կողմ դնել փշրանքների մեկ երրորդը, որպեսզի վրան ցանեք:
_Ափսեի վրա դնել սննդային թաղանթով ծածկված բացվող օղակ։
_Լցնել փշուրները կաղապարի մեջ, հարթեցնել և ձևավորել կողքերը։
_Դնել սառնարանը ու ավարտին հասցնել կրեմի պատրաստումը։
_Խորը տարայի մեջ դնել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը և հարիչով հարել առավելագույն արագությամբ մոտ 2-3 րոպե։
_Այնուհետև կրեմի հիմքի կեսը ավելացնել կարագի վրա և հարել մինչև հարթվի:
_Ավելացնել հիմքի մնացած մասը և շարունակել հարել, մինչև պատրաստ լինի:
_Պատրաստի կրեմը քսել կաղապարի մեջ գտնվող աղանդերի հիմքին, հավասարաչափ տարածել, ծածկել նախապես մի կողմ դրված թխվածքաբլիթի փշրանքներով։
_Ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը 5-6 ժամով։
_Հանել սառնարանից, հեռացնել բացվող օղակը և թաղանթը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







